Տնօրենները չեն պատասխանել հարցերին, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի լուսանկարի մասին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունը Հայաստանի թվով 25 դպրոցների տնօրենների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջի խախտման մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2017 թ. հունիսի 1-ին տեղեկության գրավոր հարցումներ էր հղել հայրենիքին մատուցած ծառայություններով առանձնապես աչքի ընկած Հայաստանի թվով 27 դպրոցների տնօրեններին, խնդրելով տրամադրել մի շարք տեղեկություններ (հարցման օրինակը տեսեք այս հայտարարությանը կից): Չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հստակ պահանջներին (հարցմանը պատասխանել այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում), այդ դպրոցներից 23-ի տնօրենները զլացել են ոչ միայն տրամադրել հարցված տեղեկությունները, այլեւ պատասխանել կարմ արձագանքել հարցմանը: Երկու դպրոցների տնօրենների հարցումը անհասկանալի պատճառներով չի հասել: Դպրոցներից երկուսի տնօրենները (Արմավիրի թիվ 9 հիմնական դպրոցի տնօրեն Գոռ Այվազյան, Երեւանի թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյան), թեպետ պատասխանել են հարցումներին, սակայն հարցմամբ խնդրված ոչ բոլոր տեղեկություններն են տրամադրել: Հարցումներին չպատասխանած թվով 23 դպրոցների տնօրենների այս վարմունքը, հուշում է, որ իրենք կամ անտեղյակ են իրենց պարտականությունների այս մասից, կամ հարցմանը չպատասխանելու դիտավորություն ունեն: Ցանկացած դեպքում այս անգործությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով նախատեսված զանցանք է. Հոդված 1897. Օրենքով նախատեսված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, դատապարտում է այս իրավազանցությունը, դիմում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ինչպես նաեւ համապատասխան մարզպետներին եւ այդ դպրոցների խորհուրդներին, պահանջելով կարգի հրավիրել հարցումներն անտեսելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտած ՊՈԱԿ-ների տնօրեններին, վարչական պատասխանատվության ենթարկել նրանց, իրավաբանական խորհրդատվություն իրականացնել վերջիններիս համար, պարտավորեցնել պատշաճ պատասխանել հարցմանը եւ տրամադրել հարցված տեղեկությունները: Հետագա անգործության դեպքում, մոտակա 15 օրերի ընթացքում այս եղանակով տեղեկությունները չստանալու դեպքում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին այլ բան չի մնա անելու, քան այդ տեղեկությունները ստանալ դատարանի միջոցով: Տեղեկության հարցումներին չպատասխանած դպրոցների տնօրեններն են.

  1. Երեւանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Քրիստինե Սարյան
  2. Երեւանի թիվ 4 դպրոցի տնօրեն Արմենուհի Զուրնաչյան
  3. Երեւանի թիվ 10 դպրոցի տնօրեն Գայանե Մարտիրոսյան
  4. Երեւանի թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թեւանյան
  5. Երեւանի թիվ 34 դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյան
  6. Երեւանի թիվ 40 դպրոցի տնօրեն Դավթյան Հռիփսիմե
  7. Երեւանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյան
  8. Երեւանի թիվ 63 դպրոցի տնօրեն Լուսինե Փիրումյան
  9. Երեւանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյան
  10. Երեւանի թիվ 71 դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյան
  11. Երեւանի թիվ 77 դպրոցի տնօրեն Նարա Պետրոսյան
  12. Երեւանի թիվ 129 դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյան
  13. Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյան
  14. Գյումրու թիվ  3 դպրոցի տնօրեն Կարեն Դարբինյան
  15. Վաղարշապատի թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյան Մուրադյան
  16. Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյան
  17. Ապարանի թիվ  2 դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյան
  18. Եղվարդի թիվ 2 դպրոցի տնօրեն Վարվառա Աբգարյան
  19. Բերդի թիվ 1 դպրոցի տնօրեն Արտուշ Վիրաբյան
  20. Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի տնօրեն Փարսադան Ալեքսանյան
  21. Վարդենիկի թիվ  2 դպրոցի տնօրեն Սեւադա Գափոյան
  22. Գյումրի 37 դպրոց, տնօրեն, տնօրեն Աստղիկ Ավետիսյան
  23. Երեւանի թիվ 20 դպրոցը, տնօրեն Անահիտ Խոսրովյան
Հայտարարության ավարտը   Հարցման բովանդակությունը. ________ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն ______________-ին Հասցե. _____________________________________________   Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքացի Լ.Բարսեղյանից Հասցե. Հայաստան, 3102, Գյումրի, Պուշկինի փ., 96 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ-1/2017 Թվագրված` 01 հունիսի, 2017 թ. Հարգելի _________________   _____________________, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը բարձր գնահատելով հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունները, նպատակահարմար է համարում ուսումնասիրել Ձեր ղեկավարած դպրոցի գործն ու փորձը եւ լայնորեն իրազեկել հանրությանը դպրոցի հաջողությունների մասին: Այդ նպատակով, որպես առաջին քայլ, առաջնորդվելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, խնդրում եմ ինձ տրամադրել հետեւյալ տեղեկությունները: Բոլոր հարցվող տեղեկությունները վերաբերվում են Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ին:
  1. ՊՈԱԿ-ի 2015, 2016, 2017 թթ. բյուջեները:
  2. ՊՈԱԿ-ի 2015, 2016 թթ. ծախսերի տարեկան հաշվետվությունները:
  3. Ունեցե՞լ է արդյոք ՊՈԱԿ-ը արտաբյուջետային եկամուտներ 2012-2017 թվականներին, եթե այո, ապա որքա՞ն է եղել այդ եկամուտը 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին, որո՞նք են եղել եկամտի աղբյուրները եւ ինչպե՞ս են ծախսվել այդ եկամուտները, նշելով ծախսման հոդվածները եւ չափերը:
  4. Արդյո՞ք ՊՈԱԿ-ը 2012-2017 թթ. աուդիտորական ստուգման ենթարկվել է, եթե այո, խնդրում եմ տրամադրել այդ ստուգումների արդյունքները, եզրակացությունները:
  5. ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը եւ դրույքաչափերը 2015, 2016, 2017 հունվարի 1-ի դրությամբ:
  6. ՊՈԱԿ-ը որտե՞ղ է հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները: Նշեք խնդրեմ աղբյուրը: Եթե որեւէ կայքում է հրապարակվել, խնդրում տրամադրել այդ հրապարակումների համացանցային սպառիչ եւ վերջնական հասցեները:
  7. Սերժ Սարգսյանի լուսանկարներից քանի հատ կա դպրոցի պատերին, որտե՞ղ են դրանք կախված կամ դրված, այդպիսի նկարների քանի՞ գնում է կատարել ՊՈԱԿ-ը 2012-2017 թթ. ի՞նչ է արժեցել այդ նկարներից յուրաքանչյուրը, ի՞նչ մատակարարներից են արվել այդ գնումները, ինչպե՞ս են ընտրել մատակարար(ներ)ին: Եթե այդ նկարների համար շրջանակները գնվել են նկարներից զատ, ապա խնդրում եմ հաղորդել, թե շրջանակների քանի՞ գնում է կատարել ՊՈԱԿ-ը 2012-2017 թթ. ի՞նչ է արժեցել դրանցից յուրաքանչյուրը, ի՞նչ մատակարարներից են արվել այդ գնումները, ինչպե՞ս են ընտրել մատակարար(ներ)ին:
  8. Ի՞նչ իրավական ակտի կամ ինչ որոշման հիման վրա եք դպրոցի պատերից կախել Սերժ Սարգսյանի լուսանկարը, եթե կա այդպիսի իրավական ակտ կամ որոշում, խնդրում եմ տրամադրել այդ իրավական ակտի պատճենը:
  9. ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2015-2017թթ. նիստերի արձանագրությունների պատճենները:
  10. ՊՈԱԿ-ի մանկավարժական խորհրդի 2015-2017թթ. նիստերի արձանագրություննների պատճենները:
  11. ՊՈԱԿ-ի աշակերտների թիվը ըստ դասարանների՝ 2015, 2016, 2017 թթ. հունվարի մեկի դրությամբ:
  12. ՊՈԱԿ-ի հեռախոսահամարների համար արված ծախսերը 2015-2017 թթ. ամիս առ ամիս:
  13. Սննդի կետ կա՞ արդյոք դպրոցում, ի՞նչ կազմակերպություն է սնունդ իրացնում դպրոցում, ինչպե՞ս է ընտրվել այդ կազմակերպությունը, խնդրում եմ կցել դպրոցի եւ սննդի ծառայություն մատուցող կազմակերպության միջեւ կնքված պայմանագիրը:
  14. 2012-2017 թթ. ՊՈԱԿ-ին սնունդ մատակարարած կազմակերպությունների ցանկը:
  15. ՊՈԱԿ-ի աշխատակիցների վերապատրաստման մասին տեղեկություններ 2015-2017 թթ. համար. ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ վերապատրաստման ծրագրերի են մասնակցել, ի՞նչ աղբյուրներից են հոգացել վերապատրաստման ծախսերը:
  16. Արդյո՞ք դպրոցում կան ներառական ծրագրով սովորող աշակերտներ, եթե այո, ապա քանի՞ հոգի են՝ ըստ դասարանների 2015, 2016, 2017 թթ. հունվարի 1-ի դրությամբ, այդ աշակետների ուսումնառության համար ՊՈԱԿ-ի ստացված եւ ծախսված ֆինանսական միջոցները, ծախսերը եւ հատուկ աշխատակազմը՝ 2015, 2016, 2017 թթ. ըստ տարիների:
  17. ՊՈԱԿ խորհրդի անդամների անուն-ազգանունները, նշումով, թե ով որ խմբի ներկայացուցիչն է (մարզպետարան, համայնք, ծնողական խորհուրդ, մանկավարժական խորհուրդ, ՀՀ ԿԳՆ)
  18. Դպրոցի, դպրոցի տնօրենի եւ աշխատակիցների՝ ի պաշտոնե ստացած պարգեւները 2015-2017 թթ.:
  19. ՊՈԱԿ աշխատակազմի կուսակցական պատկանելության մասին տեղեկություններ. քանի՞ հոգի որ կուսակցության անդամ են, եւ՝ մանկավարժներից քանի՞ հոգի են կուսակցական:
  20. Ունի՞ արդյոք ՊՈԱԿ-ը դպրոցական միջոցառումների համար աշակերտներից դրամական միջոցներ ներգրավելու որեւէ մեխանիզմ, եթե այո, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ մեխանիզմով է դրամահավաք իրականացվում աշակերտներից, ի՞նչ կարիքների համար, որքա՞ն գումար է հանգանակվել աշակերտներից 2015, 2016, 2017 թթ., արդյոք այդ միջոցները մուտքագրվել են դպրոցի բյուջե:
  21. ՊՈԱԿ-ը արդյո՞ք որեւէ այլ իրավաբանական անձի հիմնադիր է (հիմնադրամ եւ այլն): Եթե այո խնդրում եմ նշել անվանումը եւ իրավական կարգավիճակը:
  22. Արդյո՞ք դպրոցի շենքը ծառայել է որպես ընտրատեղամաս 2013 թ. նախագահական ընտրությունների, 2015 թ. հանրաքվեի, 2017 թ. ԱԺ ընտրությունների եւ Երեւանի ավագանու 2017 թ. ընտրությունների ժամանակ:
  23. ՊՈԱԿ-ի քանի՞ աշխատակից է եղել ներգրավված 2017 թ. ՀՀ ԱԺ եւ Երեւանի ավագանու 2017 թ. ընտրությունների ընտրական հանձնաժողովների կազմում:
  24. 2012-2017 թթ. կապիտալ ներդրումների համար որքա՞ն գումար է ստացել ՊՈԱԿ-ը, ինչպե՞ս են ծախսվել այդ միջոցները, խնդրում եմ նշել ծախսերը ըստ հոդվածների եւ տարիների:
  25. Արդյո՞ք ՊՈԱԿ-ը 2012-2017 թթ. բարերարների կամ բարեգործական կազմակերպությունների կամ հիմնադրամների կողմից ֆինանսական, գույքային կամ այլ օժանդակություն ստացել է, եթե այո, ապա խնդրում եմ հաղորդել դպրոցում կատարված ներդրումների մասին մանրամասներ. օժանդակություն տրամադրողի անունը կամ անվանումը, տարեթիվը, օժանդակության չափը դրամական արտահայտությամբ, նկարագիրը, նպատակը:
  26. Արդյո՞ք ՊՈԱԿ-ը 2012-2017 թթ. դպրոցին պատկանող որեւէ շարժական կամ անշարժ գույք օտարել է: Եթե այո, ապա խնդրում եմ տեղեկացնել՝ ի՞նչ, ի՞նչ արժողությամբ եւ/կամ ի՞նչ է ստացել դպրոցը այդ օտարման դիմաց:
  27. Ի՞նչ տեղական եւ/կամ միջազգային, հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների հետ է համագործակցել ՊՈԱԿ-ը 2012-2017 թթ.: Խնդրում եմ նշել կազմակերպության անվանումը, համագործակցության, տարեթիվը, ծրագրի անվանումը:
  28. Դուք վերջին անգամ ե՞րբ եք ընտրվել ՊՈԱԿ տնօրեն, քանի՞ մրցակից եք ունեցել այդ մրցույթի ժամանակ, ովքե՞ր են եղել ՊՈԱԿ տնօրենի պաշտոնի համար մյուս հավակնորդները եւ ի՞նչ է եղել խորհրդի քվեարկության արդյունքը:
  29. ՊՈԱԿ-ի տնօրինության տակ եղած ամբողջ գույքը՝ ըստ տեսակի եւ քանակի:
Հնարավորության  դեպքերում խնդրում եմ հարցրածս տեղեկությունները տրամադրել ինձ էլեկտրոնային տարբերակով, դրանք ուղարկելով իմ [email protected] հասցեին: Տեղեկությունների պատճենման համար պատրաստ եմ վճարել ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի: Տեղեկություններ հարցնող` Լեւոն Բարսեղյան

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am