ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ.ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցած Opel-ի և Niva-ի բախումից. Niva-ն բացել էր թևերը
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է այս տարվա հունիսի 3-ին Երևանում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ տեղի ունեցել ВАЗ 2121 մակնիշի և Opel Astra մակնիշի ավտոմեքենաների բախումը, ինչի հետևանքով Niva-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում: Դեպքի վայրում վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ, իսկ կանաչապատման աշխատանքներ կատարող 2 քաղաքացի, ովքեր չէին ցանկացել ներկայանալ, ասում էին, որ վթարի մեղավորը Opel-ի վարորդն է եղել, մինչդեռ SHAMSHYAN.com-ի տրամադրության տակ գտնվող տեսանյութում երևում է, ոթե ով է վթարի մեղավորը: Opel-ի վարորդը, կարծես, տվյալ վթարում մեղավոր չէ, իսկ դրա վերջնական պատասխանն իմանալու համար ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքից հայտնեցին, որ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, որոնց պատասխանները լինելուց հետո կպարզվի, թե ով է եղել վթարի մեղավորը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 3-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել էին Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Դավիթ Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 96 GG 096 համարանիշի և 47-ամյա Արմեն Էլբակյանի վարած Opel Astra մակնիշի 34 QA 688 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային, սակայն Нива-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Դեպքի վայր եէի ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Փաստի առթիվ ՃՈ Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Հրանտ Աբրահամյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։
