Երևանում անցկացվել է ԵԱՏՄ-Իրան բանակցությունների հերթական փուլը
Երևանում հուլիսի 4-5-ին կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերն առաջարկել են կիրառել սակագնային արտոնություններ: Հայկական պատվիրակությունը բանակցություններին ղեկավարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
