Որ փողը ծախսվել է, արդյունքում ի՞նչ ենք ստացել.Նիկոլ Փաշինյան
2016թ. բյուջեի կատարողականի քննարկման շրջանակներում ԿԲ նախագահին իր հարցն ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը.«Դուք ընդհանրապես վերլուծե՞լ եք Կենտրոնական բանկում, թե Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ի վերջո ինչպիսի ազդեցություններ է գործել մեր տնտեսության վրա»:
Արդյոք ԿԲ-ն պոտենցիալ տեսնո՞ւմ է, որ ներդրվի ընդհանուր միասնական դրամային միավոր, և ստեղծվի ռուբլու գոտի, որին կանդամակցի ՀՀ-ն,հարցրեց նա:
Ի պատասխան՝ ԿԲ նախագահը ասաց, որ մինչև 2025 թվականը դրա մասին չի էլ խոսվելու. «Մոտ ապագայում՝ 10, 15, 20 տարիների կտրվածքով դրա մասին խոսք լինել չի կարող: Մենք դրանից ահագին դասեր ենք քաղել»:
