Կարին Տոնոյանն ապակողմնորոշվա՞ծ է, թե ապակողմնորոշում է

Կարին Տոնոյանի գլխավորած «5165 շարժումը» հաղորդագրություն է տարածել շարժման անդամների և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման մասին: Հաղորդագրությունը ծայրից ծայր աբսուրդի թատրոն է հիշեցնում՝ սկսած այն փաստից, որ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին, սակայն հաղորդագրությունը որոշել են տարածել դեկտեմբերի 3-ին, վերջացրած բովանդակային այլ նյուանսներով:

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման մաս կազմելով Տոնոյանն ու իր նախաձեռնության անդամները բողոքի ակցիաներ էին անում, բայց երբ սկսեցին պահանջել ՀՀ նախագահի ու վարչապետի հրաժարականը նրանք նոյեմբերի 29-ին դուրս եկան շարժումից, շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարեց ՝ «5165»-ը կսկսի «պայքարի նոր փուլ»: Ավել ուշ «Զարթոնք» կուսակցության հիմնադիր, «Ազատագրական շարժման» պայքարի նախաձեռնողներից Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ազատագրական շարժումը» պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, մինչդեռ 5165-ը կողմ է եղել միայն կառավարության հրաժարականի պահանջին, ըստ էության հաստատվում են այն լուրերը, որ սա Արմեն Սարգսյանի պրոյեկտն է: Վերադառնալով նախագահի հետ հանդիպման բովանդակությանը, որը ներկայացվել է հաղորդագրության մեջ .«Հանդիպմանը ընթացքում նախագահին ուղղված մի շարք հարցադրումների և մտքերի փոխանակման արդյունքում, «5165 շարժման» անդամները, մասնավորապես, ստացել են հետևյալ տպավորությունները. 

1.Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը սերտորեն կապված է Արցախյան հիմնախնդրի հետ, որին առնչվող որոշումների կայացման հարցում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է մենաշնորհ:
2 Նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ չէ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից, սկզբունքներից, կարմիր գծերից:
3. ՀՀ նախագահը պետության արտաքին քաղաքական որոշումների կայացման, ձևավորման գործընթացների, արտաքին քաղաքականության համակարգման կամ իրականացման առումով փաստացի սահմանադրական լիազորություններ չունի: ՀՀ նախագահի սահմանադրաիրավական լիազորությունները վերաբերում են արդեն իսկ կնքված միջազգային պայմանագրերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցերին»:

Իր հյուրերի մոտ Արմեն Սարգսյանը հիշեցրել է նաեւ, որ գործող իշխանությունները հաշվի չեն առնում իրեն, ուստի շարժումը եկել է այն եզրահանգման, որ «ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հարցում խիստ կարևոր է իրականացնել սահմանադրական իրական փոփոխություններ՝ ապահովելով իշխանությունների թևերի միջև փոխզսպումների և հավասարակշռման գործուն մեխանիզմներ»:
Ժողովրդական մի լավ խոսք կա՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» կամ գարունը բացվի կամ էշը ողջ կմնա, կամ իշատերը: Հիմա, երբ պետության գոյության, հայ ժողովրդի ինքնության հարցն է Փաշինյանն ու իր իշխանությունը դրել զոհասեղանին եւ ժամանակը գնում է ոչ հօգուտ մեզ, այս մարդիկ եկել-առաջարկում են, թե սահմանադրական փոփոխություններ անենք, որ իշխանության թեւերի միջեւ հավասարություն լինի, ասել կուզի, որ Արմեն Սարգսյանն էլ Նիկոլին հավասար հնարավորություններ ստանա, որ միասին լավ ավիրեն երկիրը:

Բայց նախեւառաջ սա նշանակում է, որ առնվազն մի հինգ տարի էլ հանդուրժել Փաշինյանին պետության ղեկավարի պաշտոնում, մեկ-երկու տարի սահմանադրական հայեցակարգ-նախագիծ մշակեն, երրորդ տարում ընդունեն, հեոո օրենքի պահանջով մեկ տարի էլ սպասեն նոր ընտրություններ անեն ու վերընտրեն դավաճանների իշխանությունը:
Իսկ ընդհանրապես Արմեն Սարգսյանի գործունեությունը դիտարկելով ինչ-որ առումով անգամ ուրախության զգացում ես ապրում, որ այս մարդը շատ լծակներ, լիազորություններ չունի, քանի որ ունեցածն էլ կամ չի օգտագործում կամ անում է ի վնաս պետության, ժողովրդի շահերին, հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Սրանում մենք համոզվեցինք հատկապես հետպատերազմական շրջանում: Ինչ վերաբերում է պնդմանը, թե Սարգսյանը տեղյակ չէ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացին, ապա այն առնվազն ծիծաղելի է: ՀՀ Սահմանադրությունը ՀՀ նախագահի համար սահմանել է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այս երկու հոդվածներն արդեն իսկ բավարար են, որ Արմեն Սարգսյանը «զոհի» կարգավիճակում չներկայանա:

Ամիսներ շարունակ ադրբեջանական զորքերը խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, որը նաեւ սահմանադրորեն ամրագրված դրույթ է եւ նախագահ կոչվածը պետք է հետեւի Սահմանադրության պահպանմանը: Իսկ ինչ է արել Սարգսյանը, բնականաբար ոչինչ, նա բյուջեի հաշվին իր արտասահմանյան վոյաժներն է վայելել՝ մերթ ընդ մերթ հարկ համարելով տեղեկացնել, որ այս կամ այն գործընթացի մասին ինքն իմացել է մամուլից: Թե ընդունենք, որ Փաշինյանն առանց քեզ է քննարկում մեր սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցեսը, հարց է ծագում՝ բա դու ինչի՞ գլուխ ես այդ պաշտոնում նստած, ինչու հրապարակային չես հայտարարում, որ քեզ՝ Սահմանադրության պահապանիդ հաշվի չեն առնում, քեզ ոտատակ են տվել, անկյուն մղել, որ դու դեմ ես այս ամենին, ընդդիմանում ես, մինչեւ անգամ՝ հրաժարական տալիս, նոր ընտրություն ես պահանջում ու այսպես հազար բան: Թե չէ ստացվում է կամ դու ես այս կապիկության մասին հյուրերիդ մասին պատմել, կամ էլ նրանք են որոշել ինչ որ հեքիաթ պատմել հանրությանը: Եթե Արմեն Սարգսյանն, իսկապես, նման բաներ է խոսել, ապա նրան ընդամենը մեկ հարց պետք էր տալ՝ ինչ է անում այդ պաշտոնում, ինչու է շարունակում ոչինչ չանելու համար մեր հարկատուներիս գումարներից մեծ բարձր աշխատավարձ ստանալ, շրջագայել, վայելել կյանքը:

Փաստորեն երկրում հազարավոր մարդիկ զոհվեցին ինչպես տիկին Էրատոն կասեր՝ հանուն ոչնչի, այս պաշտոնյան իմացավ մամուլից, թե չէ կփորձեր կանխել պատերազմը, Հայաստանի սահմաններն են գծում, այս մարդը չգիտի, մի օր Փաշինյանի հրաժարականն է պահանջում, հաջորդ օրը հանդիպում նրա հետ, Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց՝ մեր սուվերեն տարածքից 41 կմ վերցրել են, ձայն բառբառո հանապատի:

Հիմա դու՛ք, տիկին Տոնոյան, ցույց եք տալիս, որ քաղաքականապես անմեղսունա՞կ եք, թե մյուսներին եք անմեղսունակի տեղ դրել ու նման փորձում հրամցնել այս կրկեսը, եկեք հասկանանք տիկին Տոնոյան, դուք իսկապես, ապակողմնորոշված եք, թե փորձում եք հասարակությանն ապակողմնորոշել:

Այս ամբողջ թատրոնը խորացնում է նաեւ ամիսներ առաջ հրապարակ նետված այն տեղեկությունները, որ Աննա Հակոբյանը ուղիներ է գտել Կարին Տոնոյանի հետ շփման եւ ինչ-ինչ տարբերակով փորձել է կոտրված մոր սիրտը շահել: Իհարկե, մեր խոնարհումը նրա որդու հիշատակին, բայց քաղաքական հարցերում պարզ իրողություններըցանկալի տեղ ներկայացնելը, առնվազն նիկոլություն է:

Անի Սահակյան

դիտվել է 7952 անգամ
Լրահոս
Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ Որ որդիդ սահմանին լինի՝ բայրաքթարը վերևը, էլի կհարցնե՞ս՝ ինչու ես իսրայելցի հայտնի ՀՕՊ գեներալ բերել (video) Երևանում շենքի բնակիչները ջուր են լցնում ռեստորանի հաճախորդների վրա, դուրս գալիս՝ հավկիթներ նետում Վանի առևտրի պալատը պատրաստ է սկսել աշխատանքներ Հայաստանի ուղղությամբ Լոռու քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու դեպք «Ինչպես Փաշինյանը հարձակվեց 1 միլիարդի բարեգործություն արած Սամվել Կարապետյանի վրա» (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ սրանք ոնց են պատասխան տալու, լա՛վ լսեք․ Խաչիկ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Եվրոպան Նիկոլի հետ հիբրդիային պատերազմ է սկսել հայ ժողովրդի դեմ․ Նարինե Դիլբարյան (video) Հրաժարական չեք պատրաստվու՞մ տալ․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (video) Փաշինյանը բարկացավ․ «Ձեր քմահաճույքով բան պիտի կրկնե՞մ» (video) Փաշինյանը շանտաժի ենթարկեց․ «Մինչև աշուն պատերազմ կլինի, եթե․․․» (video) Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից «Ուր, որ գնաս, հետդ կգամ, պո**իկներն են զվարճանում»․ բանաստեղծ Խաչիկ Մանուկյան (video) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը Մակրոնը ոչ մի բառ չի արտասանել՝ դատապարտելու Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմը. Արաղչի Պեռաշկի ու կուկուռուզ ուտելով դու երջանիկ չե՛ս լինելու․ քաղաքացիներ (video) Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը՝ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել «Շան որդինե՛ր, ես ձեզ նենց կտրորեմ, որ ձեր վնգստոցն աշխարհով մեկ կբռնի․․․»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ խմբի աշխատանքն ընդհատվել է. Պեսկով Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կիրականացնի Նախիջևանին ԱԹՍ-ի hարվածի միջադեպի համապարփակ հետաքննnւթյուն. Ջեյհուն Բայրամով Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն․ Ազատություն «Ղալաթ ա արել, զենք ա առել, ու՞մ ես խաբում»․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Թրամփը սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարս» գազի հանքավայրը, եթե Իրանը կրկին հարվածի Կատարին Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am