Նիկոլ Փաշինյանի սրտի նախկինները տեղ են գտել ՔՊ-ի ցուցակներում

Նիկոլ Փաշինյանի հետ փողոցներում քայլածների մեջ կռիվ է ընկել։

Նրանք հայտնաբերել են, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված 36 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների իշխանական ցուցակներում մեծ մասամբ ընդգրկված են նախկին ընտրակեղծարարներն ու թալանչիները։

Այս մասին բազմաթիվ հրապարակային գրառումներ են անում հենց իրենք՝ Փաշինյանի հեղափոխության երբեմնի աջակիցները։ Ահաբասիկ նրանցից մեկը՝ Գևորգ Մանուկյանը, ֆեյսբուքայն էջում գրում է․ <<ՀՀԿ - ի վկայականը ձախ գրպանում դրած Խոյ համայնքի ՔՊ - ի ցուցակի 7 - րդ համար Փուչոն ( Վաչիկը ) քարոզարշավ է անում ու գոռում է
- ապագա կա՝ ապագա։ Մեկն էլ էսօր գրել էր, << ես հավատում եմ ՔՊ - ի թիմին>>։

Նույն օգտատերը գրել է նաև, որ Խոյ համայնքի ՔՊ ցուցակում նախկինները ընդգրկվել են ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանի շիշ բռնողի միջնորդությամբ։
<<Հայկ Սարգսյան, էդ որ դու ծանոթի միջոցով մեր գյուղի հայտնի ընտրակեղծարար Խախոլի Գոքորի գյադա Փուչոյի համար միջնորդել ես, որ դառնա Խոյ համայնքի ՔՊ - ական ցուցակի 7 - րդ համարը, ս՞ա է քո արած հեղափոխությունը։
Հայկ ջան, բա անցած տարի ինձ ասում էիր, որ ես ձեր հին ընկերն եմ, բա մեր գյուղում ավագանու ցուցակ ես կազմում, բա մի հատ իմ կարծիքը հաշվի չե՞ս առնում,
Փողի պոչը հենց տենում եք, ամեն ինչ մոռանում ու ուրանում եք,
Ո՞վ եք դուք ընդհանրապես, որ արդարությունից եք խոսում, այ ապերախտ կենդանիներ>>,- իր էջում գրել է Գևորգ Մանուկյանը։

Նրա այս գրառմանն արձագանքել է նաև պատգամավորը՝ գրելով․ << Գևորգ, քեզ ի՞նչ պատահեց, ես ի՞նչ կապ ունեմ Խոյ համայնքի ցուցակի հետ: Լավ կանես ջնջես էս գրառումը քեզ չի սազում>>։
Բայց օգտատետրը գրառումը չի հեռացրել, ավելին՝ կոնկրետ անուններ է տվել, որոնք տեղերում լուրեր են տարածում, թե վայելում են ՔՊ-ի ու Հայկ Սարգսյանի հովանավորությունը։
Նույն օգտատերը գրում է նաև 2018 թվից հետո <<ծանոթի միջոցով Նիկոլական դարձած քույրեր Անուշի ու Նառայի>> մասին։
<<Անուշը հիմա Արմավիրի մարզի ՔՊ - ական ազդեցիկ դեմքերից է, իսկ քույրը՝ Նառան նախկին ընտրակեղծարար է եղել>>,- գրում է Գևորգը և շարունակում՝ նշելով, որ
2008 թվի նախագահական ընտրությունների ժամանակ այն ընտրական տեղամասում, որտեղ Նառան հանձնաժողովի անդամ է եղել, Սերժ Սարգսյանը 80 տոկոս ձայն է ստացել, իսկ Նառայի հարազատ եղբայրը, ով տվյալ պահին գտնվում էր Ռուսաստանում, <<մասնակցել է>> ընտրությանը։

<<Աչքովս եմ տեսել գրանցամատյանը>>,- նշել է Փաշինյանի երբեմնի աջակիցը և իր հիասթափությունն ամփոփել <<Սոմալիում Ապագա կ՞ա, ապագա>> արտահայտությամբ։ Նա նաև մեկ այլ գրառման մեջ տեղեկացրել է, որ տարբեր ՔՊ-ական պաշտոնյաներից ստանում է նամակներ զգույշ լինելու և հակաիշխանական գրառումներ չանելու մասին։
Ներկայացվածը եզակի դեպք չէ։ Ֆեյսբուքում և սոցմեդիայի այլ հարթակներում կարելի է շատ հանդիպել հիասթափված հեղափոխականների գրառումների։
Փաստրորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իրենով է արել բոլոր ժամանակների իշխանությունների վերարտադրմանը նպաստած տեղական կեղծարարներին ու թալանչիներին։ Մարդկանց, ում համար կարևոր չէ, թե ով է իշխանության գլխին, որովհետև նրանք, միևնույնն է, պետք է լինեն իշխանության գրպանում և պահպանեն տեղական իշխանության սեփական իրավունքը։ Մարդկային այս տեսակը երբեք նախկին չի լինում, նրանք միշտ ներկա են, որովհետև միշտ պետք են բոլոր ժամանակների իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանի անհամատեղելիությունը, փաստորեն, նախկինների գաղափարական և ազգային թևի հետ էր։ Արատավորները, թալանչիներն ու ընտրակեղծարարները լիովին Փաշինյանի սրտով են։ Այս իմաստով անգամ նախկինների և ներկաների համեմատությունն անթույլատրել է այն պարզ պատճառով, որ նախկինները, այս բոլոր արատավոր բարքերով հանդերձ, գոնե պահում էին հայրենիքն ու հողը։ Թե ինչ արեց և դեռ շարունակում է անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ խոսակցության առանձին թեմա է։

Հայկ Դավթյան

դիտվել է 3661 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am