Վարչապետի ամբիցիոզ սպասումները
«ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականներին նախատեսում է սեփական եկամուտների ամբիցիոզ աճ:Շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում ենք նախատեսում», – գործադիրի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հանձնարարեց տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ ապահովող ծրագրեր։ «Բավականին դժվար իրագործելի հայտանիշներ ենք սահմանում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ուղղությամբ, մեր արտաքին պարտքի կայունության վերաբերյալ, դեֆիցիտի ուղղությամբ պահանջվելու է բոլորիցս մաքսիմալ համակարգված աշխատանք», -նշեց Կարեն Կարապետյանը։
