Սառեցնել Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները.ԵՄ օրենսդիրների կոչը
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԵՄ օրենսդիրները կոչ են արել կասեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները` մատնանշելով, որ նախագահ Էրդողանի կողմից հակառակորդների ճնշումները նշանակում են, որ Անկարան չի համապատասխանում կառույցի ժողովրդավարական չափանիշներին: Բանակցությունները դադարեցնելու առաջարկի շուրջ քվեարկությունը, հավանաբար, կանցկացվի հինգշաբթի: «Մենք կոչ չենք անում դադարեցնել ամբողջական երկխոսությունը կամ համագործակցությունը, այլ միայն նկատի ունենք, որ ինտեգրման մասին խոսելն այս պահին իրատեսական չէ»,- ասել է առաջարկը քվեարկության ներկայացրած օրենսդիր Քեթի Փիրին: Անդամակցության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ այդ բանակցություններում առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ Թուրքիան չի համապատասխանի ԵՄ պահանջներին` հարգելու քաղաքական ազատությունները:
