Բաքուն գնում է սրման, պատային վիճակ բանակցություններում. Պաուզան երկար չի տևի

Դեկտեմբերի 2-ին աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության՝ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղարին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ վերջերս իրականացված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը։ Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը։

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև ԱՄՆ-ի՝ որպես համանախագահ երկրի դերը։

Ստոկհոլմում ՀՀ ԱԳՆ-ի բոլոր հանդիպումներում, այսպես ասած՝ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, Միրզոյանը նաև իր ելույթում է նշել այդ մասին: Սոչիի եռակողմ հանդիպումից հետո, կարծես, մինչև բրյուսելյան հանդիպում, պաշտոնական Երևանը սկսել է ավելի ուժգին շեշտադրել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունության անհրաժեշտության մասին:
Սա նշանակում է, որ պաշտոնական Երևանն այնքան էլ գոհ չէ Սոչիի պայմանավորվածություններից:

Ի դեպ, այս մթնոլորտում ուշագրավ տեղեկություն ստացվեց, որը հաղորդեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ահա, նան անդրադառնալով փոխվարչապետերի մոսկովյան հանդիպմանը՝ «Ազատության» եթերում հայտարարեց. «Չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել»։

Չնայած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անցած շաբաթավերջին ասել էր, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքներով կհայտարարվեն ապաշրջափակման հարցով Սոչիում համաձայնեցված որոշումները, բայց երեկ ոչ միայն հայտարարություն չի սպասվում, այլև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը ևս մեկ հանդիպման մասին էր հաղորդել։

Ինչպես «Ազատությանը» փոխանցել են, առաջիկա օրերին փոխվարչապետերի՝ ընդհատված նիստը կշարունակվի։ «Փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին: Դրա արդյունքների մասին կարող ենք խոսել նիստի ավարտից հետո միայն», - մասնավորապես տեղեկացրել են փոխվարչապետի գրասենյակից։

Նախօրեին կայացած նիստի օրակարգն, ի դեպ, հետաքրքրական էր, որ այդպես էլ չբացահայտվեց, չհստակեցվեց հաջորդ հանդիպման օրն ու վայրը։
Սոչիում Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հրապարակային հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ոչ մի բառ չասաց, բայց մեկ օր անց անցավ նույն հռետորաբանությանը, նույնիսկ պնդեց, որ ծրագիրն իրականություն է դառնում։

Արդյոք համաձայնության չգալու պատճառը Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք ստանալու Ադրբեջանի պնդումն է։ Արմեն Գրիգորյանը հարցին ուղիղ պատասխան չի տվել, բայց ասել է՝ եթե չեն կարողանում առաջ շարժվել, ուրեմն Ադրբեջանը կոնստրուկտիվ չի եղել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը պնդում է՝ եթե լինի ապաշրջափակում, կլինի միմիայն ճանապարհների ինքնիշխանության տրամաբանությամբ. - «Մենք պատրաստ ենք ապաշրջափակմանը։ Պատրաստ ենք նաև քննարկել ուղիները, որոնք հնարավոր է բացել։ Ճանապարհային այն ուղիները, որը Ադրբեջանը մեզ է տրամադրելու, որպեսզի Ադրբեջանի տարածքը օգտագործենք այլ երկրների հետ կապվելու համար, և նաև այն ճանապարհները, որով Ադրբեջանը հնարավորություն է ստանալու նաև Նախիջևանի հետ կապ հաստատելու համար։ Մենք շարունակում ենք պնդել, որ պետք է ամբողջովին մեր քննարկումները մնան նոյեմբերի 9-ի հայտարարության, հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարության [շրջանակներում], որտեղ որևէ խոսք միջանցքի մասին չկա և չի էլ կարող լինել»։

Հարցին, թե այդ դեպքում ինչու համաձայնության չեն գալիս, Գրիգորյանը պատասխանել է. - «Ինչպես միշտ, Հայաստանը այս առումով կոնստրուկտիվ է և պատրաստ է քննարկումները առաջ տանել։ Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ տանել»։

Կարելի է կասկած չունենալ, որ փոխվարչապետերի հանդիպման արդյունքների մասին չի հայտարարվում, որովհետև Ադրբեջանը միջանցքի հարցը պնդում է։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանին ճանապարհներ պետք չեն, նրանց պետք է միջանցք, որպեսզի հսկողություն ունենան տարածքի նկատմամբ։ Երևանն ասում է, որ ճանապարհները, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով, այդ տարածքները դե յուրե մնան Հայաստանի լիակատար ինքնիշխանության տակ, ու հենց այստեղ էլ Բաքուն, ըստ ամենայնի, ընդվզում է:

Ինչ է ստացվում...Սոչիի եռակողմ հանդիպումից գոհ էին բոլոր երեք կողմերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակն անգամ տեսակետ էր հայտնել, թե Սոչիի հայտարարությամբ «հերթական անգամ հերքվում է «միջանցքի» թեզը։

Վստահաբար, Պուտինն ու Էրդողանն էլ հեռախոսազրույցի ընթացքում կքննարկեն ստեղծված պատային վիճակը: Պաուզան երկար տևել չի կարող, Ադրբեջանը երեկ արդեն Արցախում գնաց սահմանային սրման:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4556 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am