Դավաճանության մեխանիկա. ինչպես պահել փորը կուշտ,տակը՝ չոր

Իրանի իսլամական հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանը, որը օրերս նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, համաձայն մամուլի տեղեկությունների՝ չի բացառվում առաջիկայում նշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում: Չնայած այդ պաշտոնի համար շրջանառվում էր նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, բայց ռուսական կողմը կարծես չի հաստատում վերջինիս ագրեմանը: Այս պատճառով Փաշինյանը այլընտրանքային տարբերակ դիտարում է Արտաշես Թումանյանին: Եթե լուրն իրականություն դառնա, կարող ենք ասել, որ պաշտոնի մեռած այս թրքահպատակը կարողացել է հանուն Փաշինյանի կատարած <<դիվանագիտական>>  զրույցները տեղ հասցել: Արտաշես Թումանյանը Փաշինյանի իշխանության գալուց եւ անգամ պատերազմից հետո տարբեր շրջանակներում փորձել է մարդկանց մոտ դրական կարծիք ձեւավորել վերջինիս հանդեպ, կարելի է ասել նրա քարոզչությամբ է զբաղվել, իսկ որտեղ էլ որ ընդդիմացել են, Թումանյանը դիվանագիտորեն լռել է, տեղ-տեղ համաձայնել: Հավանաբար նրա կատարած մեծ <<աշխատանքների>> մասին ինչ-որ մարդիկ հասցրել են Փաշինյանին, մեզ էլ պետք է շնորհակալ լինի, որ այդ մասին հրապարակում ենք եւ ՀՀ վարչապետը որոշել է նրան նորից պաշտոնի նշանակել: Քաղաքական տասնամյակների կենասփորձով 70-ն անց Թումանյանն այդպիսին է եղել միշտ, նա թաց տեղը պառկողներից չէ եւ որտեղ իշխանություն, պաշտոն է տեսել, գնացել է այդ ուղղությամբ:
1999-2000 թթ. եղել է ԱԳ առաջին փոխնախարար, համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, եղել է երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝2000-2006թթ-ին, ավելի վաղ՝ պատգամավոր, հարկայինի պետ։ Սակայն երբ փորձեց սեփական կուսակցությունը ստեղծել, Ռոբերտ Քոչարյանի վրդովմունքը հարուցեց, և դա դարձավ պաշտոնանկության պատճառ։ 2015-ին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Իրանում ՀՀ դեսպան: Նա հանդիսացել է նաև «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ: Բազմաթիվ բիզնեսներ ունի եւ թերեւս դրանք պահելու նպատակով է, որ ամբողջ բջիջներով աջակցում է Փաշինյանին: Բայց այս հարցում նա սխալվում է, որովհետեւ այդ աջակցությունը կնշանակի օրհնել թուրքի ոտքը Հայաստանում եւ ինքնակամ հանձնել բիզնեսները Փաշինյանի կիրթ ու կառուցողական բարեկամներին:

Արտաշես Թումանյանը եզակի գործիչ չէ, Հայաստանում շատ են եղել եւ կան այդպիսինները, որ սեփական կոմֆորիտի համար կարող են ուրանալ թե գաղափար, թե անցած ճանապարհ, թե ընկերներին ու հարազատներին: Օրինակ նախկին Հանրապետական, այժմ Քաղպայմանագրում հանգրվանած Շիրակ Թորոսյանը, այս մարդու գերխինդիրը <<փորը կուշտ, տակը չոր>> կարգավիճակն է, սա էլ է սուսուփուս տարբեր միջավայրներում գովերգում Նիկոլ Փաշինյանին, փնովում նախկիններին: Կամ վերջերս այս կատեգորիան համալրած Իշխան Զաքարյանը, նախկիններից ամենանախկինը, Վերահսկիչ պալատի նախագահ, Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր:
Մարդը հայրենիքի ու ունեցվածքի ապահովության միջեւ ընտրություն կատարեց հօգուտ վերջինի, բնականաբար դա փորձում է այլ փաթեթավորմամբ ներկայացնել, թե խմբակցությունից հեռանալով ուզում է ինքնուրուն կարգավիճակ ունենալ, չկաշկանդվել ու իր ռուսական կապերն ու ազդեցությունն օգտագորել հօգուտ պետության, բայց դրանք հեքիաթներ են, որոնցով քողարկում է իր դավաճանությունը:

Անի Սահակյան

 

դիտվել է 1408 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am