Փաշինյանը հերթական յուրայինին կուղարկի՞ բանտ

Մամուլում, սոցցանցերում հերթական աղմուկն է բարձրացել Արագածոտնի վերջերս նշանակված մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի պատմության շուրջ:
Լրատվամիջոցներից մեկի իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ Ապարանի նախկին քաղաքապետ, Ապարան ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Պետրոսյանը չունի բարձրագույն կրթություն, որը օրենքով պարտադիր է մարզպետի պաշտոնը զբաղեցնելու համար, ավելի ճիշտ ունի, բայց կեղծված դիպլոմ՝ տնտեսագետի մասնակցությամբ:


Այո, նորմալ երկրներում սա քրեական հանցագործության հիմք կհանդիսանար, իրավապահները հրապարակումը կընդունեին հաղորդում հանցագործության մասին ու գործի կանցնեին, սակայն Հայաստանում ամեն ինչ այնքան է բանը բանից անցել, որ հայրենիք հանձնածը, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածների թիվ մեկ պատասխանատուն մնում է անպատիժ, ինչու պիտի մի դիպլոմ կեղծածը պատասխանատվության ենթարկվի: Իհարկե, չի բացառվում որ Ռազմիկ Պետրոսյանին ժերտվա տան, հաշվի առնելով, որ նախանցած տարի Նիկոլ Փաշինյանն իր բարեկամներից մեկի հետ կապված նման շոու սարքեց: 2019 թվականին ֆեյսբուքյան էջում գրեց, թե չի ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց տեղեկացնում է, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:


Նիկոլ Փաշինյանի ազգական Մամիկոն Հովհաննիսյանը, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի՝ լինելով ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ինժեներ, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու եւ ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճե, նշանակվել էր նույն կազմակերպության փոխտնօրեն։ Տվյալներ էին ի հայտ եկել դիպլոմի՝ առերեւույթ կեղծված լինելու մասին:

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության հարցում երեք տարի շարունակ այնքան է մեղմ ասած չափերն անցել, որ Ռազմիկ Պետրոսյանը կարող է բունտ բարձրացնել: Ասենք Լիլիթ Մակունցին միայն անգլերենի իմացության համար նշանակել է կարեւորագույն պետությունում ՀՀ դեսպան, բանակում հանցանք գործած Պապիկյանին՝ Պն նախարար, 29 տարեկան պատանուն՝ փոխվարչապետ եւ այսպես շարունակ, իսկ ինքն ընդհանրապես դիպլոմ չունի, բայց վարչապետ է աշխատում: Ահա , սրանում է մեր երկրի դժբախտությունների ողջ պատճառը: Որ անգամ պատերազմից հետո էլ
Նիկոլ Փաշինյանը շարունակվում է առաջնորդվել նեղ թիմային, եւ ոչ թե պետական շահերով եւ <<Պոլի փետ լինի, քայլած լինի>> կամ իր հետ մի բան <<ծամած>> լինի գաղափարախոսությամբ:
Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո նախկին սխալները պետք է հաշվի առնվեին ու բացառվեին թայֆայական մոտեցումները: Սակայն վարչապետ դառնալու հենց առաջին օրերից ստացանք շատ ավելի վատ պատկեր: Հիմա թայֆայական ու թիմային գործոնը ոչ թե գերակայում է պրոֆեսիանոլին, այլ գրեթե 100 տոկոսով գործ ունենք թիմայինի հետ: Պաշտոնի եկան համատեղ քայլածները, գոռացողները, գըմփ-գըմփ-հո՛ւ անողները, ասֆալտին պառկածները, միասին ծամածները, փողոց փակածները, տնեցիները, բարեկամները, ծանոթները, ընկերները, սեփական վարասավիրները, դասատուները, քավորները, սրանց շներն ու կատուները՝ գիտելիքից ու փորձից զուրկ: Եվ այս բոլորի մոտ ընդհանուրն այն էր, որ նրանցից գրեթե բոլորը ունեին զրո պատկերացում պետական կառավարումից, ինչի հետեւանքն էլ Արցախի կորուստն էր:

Անի Սահակյան
 

դիտվել է 2330 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am