Ասֆալտ փռե՞մ, թե՞ էլեկտրահաղորդման գիծ կառուցեմ․ ճիշտը սակագինը բարձրացնելն է

2022 թվականի հունվար ամսից ջրի սակագինը կբարձրանա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ քննարկվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Նրա ասելով ՝ ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա օրերին ։ Եթե թանկացման վերաբերյալ որոշում կայացվի, ապա նոր սակագները կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից։
Ներկայումս գործող կարգավորումներով՝ 220 կՎ լարման սպառմամբ սովորական բաժանորդները մեկ կիլովատի համար վճարում են 44,98 դրամ ցերեկային և 34,98 դրամ գիշերային ժամերի համար: Փորձագետների կանխատեսմամբ՝ սակագները կարող են բարձրանալ 3-5 տոկոսով, բարձրացումը կտարածվի 400 կՎտ-ժամից ավելի սպառողների վրա։
Որպես գների բարձրացման գործոններ Բաղրամյանը մատնանշել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնելու համար նախկինում տրամադրված վարկերի վճարման ժամանակացույցը:
Կառավարությունն ըստ էության ձախողել է էներգետիկ բալանսի հավասարակշռության ապահովումը։
Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունն այդպես էլ չիրականացվեց, մինչդեռ, ի սկզբանե պլանավորված էր, որ Հրազդանի Ջեկի-ի 5-րդ էներգաբլոկի արտադրած էներգիան պետք է արտահանվի Իրան։ Քանի որ դեպի Իրան Էլեկտրագիծը փաստացի չկա, «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, բնականաբար, ձեռնտու չէ շարունակել կայանի շահագործումը։ Հրազդանի Ջեկի-ի 5-րդ էներգաբլոկն այժմ կանգնած է փակման հեռանկարի առջև։
Ասֆալտ փռելու մեծ սիրահար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երևի չեն էլ պատկերաացնում դեպի Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի ռազմավարական կարևորությունը։ Ասֆալտի համար լայն զանգվածներից ընտրությունների ժամանակ ձայներ ստանալն ավելի հեշտ է՝ ի տարբերություն էլեկտրահաղորդման գծի, որն ընադմենը պետք է բարձրացներ մեր երկրի էներգետիկ անկախության և անվտանգության մակարդակը, մեզ դարձներ էներգիա արտահանող երկիր։

Ինչ վերաբերում է Մեծամորի ԱԷԿ-ի վարկերի վճարմանը՝ ապա այստեղ ևս խնդիրները շատ են։ Ի սկզբանե ԱԷԿ-ի հիմնանորոգումը նախատեսվում էր ավարտել 2022 թվականին, որը թույլ կտար, որ կայանը մինչև 2026 թվականի վերջ աշխատի: 2015-2020 թվականներին տեխնիկական վերազինման աշխատանքներ ընթացել են, որոնք կատարվել են Ռուսաստանից վերցված վարկով։ 2020-2021 թվականներին վերազինման աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Զուգահեռաբար, քանի որ ՀՀ տնտեսության մեջ գնալով նվազում է էներգիայի սպառման ծավալը, այն դեպքում, երբ համակարգի պահպանման և արտադրողական ծախսերը չեն կրճատվել։ Նշված բոլոր գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ էներգետիկ համակարգն իսկապես հայտնվել է ճգնաժամային իրավիճակում, որից դուրս գալու ելքերի մասին կառավարությունը չի էլ խոսում։ Սակագնի բարձրացումը կարող է լինել, ոչ թե խորքային, այլ իրավիճակային լուծում։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1491 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am