Առաջարկել և ներկայացնել
«Ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի կիրառման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն հատկապես հասցեականության և հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ»,- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարականներ տվեց ընտանիքների անապահովության գնահատման համակարգի վերաբերյալ: Համարում ենք անհրաժեշտ անապահովության գնահատման գործընթացքում ուսունասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները,ասաց վարչապետը: «Հանձնարարում եմ առաջինը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և առաջարկում ենք ՀՀ կենտրոնական բանկի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Երկրորդը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և առաջարկում ենք Երևանի քաղաքապետին երկու ամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները և ապահովել դրանց ամբողջական տրամադրումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարեցերի նախարարարությանը՝ անապահովության գնահատման գործընթացում կիրառելու նպատակով»,- ասաց Կարեն Կարապետյանը:
