Էրդողանը՝ Հայաստանի հարցով և՛ բանակցող, և՛ Ալիևին զինող

Ռիգայում երկկողմ հանդիպում են ունեցել Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` Մևլութ Չավուշօղլուն և Էնթոնի Բլինքենը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, Ուկրաինայի, Սիրիայի հակամարտությունները, իրավիճակը Հարավային Կովկասում։ Չավուշօղլուն և Բլինքենը Լատվիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին:

Էրդողանն այսպիսով, աշխարհի առաջնորդների հետ արդեն Հարավային Կովկասի հարցերով, ավելի ճիշտ Հայաստան-Ադրբեջան թեմաներով դարձել է հիմնական «խոսող»:

Բանակցելուն զուգահեռ, Բաքուն ու Անկարան շարունակում են ռազմական համագործակցությունը: Բաքվում օրերս քննարկել են Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի միջև եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում բանակցություններ է վարել Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Զուբայդ Ջալալի հետ։

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության, «հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների զարգացման և ռազմավարական գործընկերության մակարդակից, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հիմնական վեկտորները»։

Հասանովն ու Ջալալին, ըստ հաղորդագրության համաձայն, քննարկել են նաև Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի եռակողմ ռազմական համագործակցության հեռանկարները։ «Հասանովը նշել է համատեղ զորավարժությունների կարևորությունը երեք երկրների ռազմական անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման գործում և ընդգծել այդ ոլորտում ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը չորեքշաբթի օրը Բաքվում բանակցություններ է վարել Պակիստանի պաշտպանական արդյունաբերության նախարար Զուբայդ Ջալալի հետ։ «Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել ադրբեջանա-պակիստանյան հարաբերությունների զարգացման և ռազմավարական գործընկերության մակարդակից, քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հիմնական վեկտորները», - ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

«Հասանովը նշել է համատեղ զորավարժությունների կարևորությունը երեք երկրների ռազմական անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացման գործում և ընդգծել այդ ոլորտում ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը:

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, մշակութային, կրոնական ոլորտներում։ Երկու երկրների հարաբերություններում նշանակալի իրադարձություն էր ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Պակիստանում տեղի ունեցած ռազմական շքերթին։ Մինչ այդ ադրբեջանական զորքը ներկա էր եղել միայն Թուրքիայում և Ռուսաստանում տեղի ունեցած զորահանդեսներին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 909 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am