Վերաքննիչ քրեական դատարանում կովիդի նոր շտամ է հայտնվել. Վարդևանյան (video)
Կարծես թե Սյունիքում հեղինակություն վայելող բոլոր մարդիկ են կալանավորվում, եթե դուք գտնեք եւս մեկ հեղինակություն հայելող անձ Սյունիքի մարզից, ով զենքը վերցրել եւ պաշտպանել է Սյունիքը, ամենայն հավանականությամբ իրեն էլ պետք է տեղեկացնեք, որ իրեն էլ առաջիկայում պետք է ձերբակալեն կամ կալանավորեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Աշոտ Մինասյանի կալանավորմանը:
