Սևանա լիճը՝Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտմամբ
«Նախագիծը լրամշակվել և բարելավվել է։ Սևանա լճի լրացուցիչ ջրառը վերաբերում է միայն 2017 թվականին։ Բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել հոդված 2-ով սահմանված «լրացուցիչ վճարներ» ձևակերպումը։ Ֆինանսների նախարարության հետ կատարված քննարկումների արդյունքում օրենքի նախագծում այն վերաձևակերպվել է և սահմանվել՝ որպես հասույթի և կատարված ծախսերի տարբերությունից առաջացած շահույթ»,-«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը: Օրենքի նախագծում ընդգծվել է ջրառի հիմնական նպատակը և պատշաճորեն հիմնավորվել՝ լոկ որպես գյուղատնտեսական նշանակության անհրաժեշտություն. «Ճշգրտումներ են կատարվել նաև Սևանա լճի մակարդակի վերաբերյալ հաշվարկներում՝ հաշվի առնելով Բալթիկ ծովի մակարդակի ճշգրտումը»։ Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվեց 77 «կողմ», 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:
