Կատարի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը`Մանամայում
РИА Новости-ն փոխանցում է ,որ Արաբական երկրները, որոնք Կատարին բոյկոտ են հայտարարել, պայմանավորվել են այդ հարցի շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում, ասվում է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Եգիպտոսի ԱԳՆ ղեկավարների նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ: «Նախարարները պայմանավորվել են, որ կշարունակեն հետևել իրավիճակին ու հաջորդ նիստը Մանամայում կանցկացնեն», - ասվում է փաստաթղթում:
