Փաշինյանը իրեն չսպանելու համար վրեժ է լուծում Աշոտ Երկաթից

«Սիսական» ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է: Փաշինյանի գրպանում գտնվող դատական համակարգը, մասնավորապես, Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը: Դեռ հոկտեմբերին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման վերաբերյալ դատախազության բողոքը։ Պատերազմից հետո Մինասյանին եւ մի խումբ ընդդիմադիր գործիչների մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։ Ինչպես նշեցինք, նման մեղադրանք առաջադրվել էր քաղաքական գործիչների, որոնց թվում ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին,ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին եւ այլոց:


Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը քրեաքաղաքական հետապնդման ենթարկում իր ընդդիմախոսներին հարցը կորցրել է իր արդիականությունը։ Բոլորին էլ հայտնի է, որ նրա գործողությունները նախեւառաջ մի գլխավոր պատճառ ունեն՝ վախ: Մինասյանի կալանավորումը ենթադրում է, որ այս մարդը Սյունիքի հետ կապված կամ անավարտ պլաններ ունի եւ մտագոհություններ առ այն, որ այլեւս կարող է իր դեմ ըմբոստության ալիք բարձրանալ ի դեմս հող պահող, հող ազատագրած տղաների, կամ էլ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները, ՀՀ-ի համար ցավոտ զիջումներն առաջիկայում կյանքի կոչելուց առաջ չեզոքացնում է դիմադրության ցանկացած օջախ:
Չմոռանանք, որ իր հակապետական ծրագիրը կյանքի կոչելուց առաջ նա ձերբակալեց եւ ցայսօր էլ կալանքի տակ է պահում Սյունիքի համայնքապետերին՝ Առուշ Առուշանյան, Մխիթար Զաքարյան, Մանվել Փարամուզյան, Արթուր Սարգսյան: Նրանց կալանավորման ընթացքում է, որ ադրբեջանցիներին իրավունք տվեց մաքսակետ տեղադրել Գորիս Կապան Ավտոճանապարհին եւ ըստ էության մեր սուվերեն տարածքից մի հատված նվիրեց իր կիրթ ու կառուցողական ընկերոջը, այս ընթացում է, որ ճակատ բացեց հայ-ադրբեջանական հասմանի Սիսիանի հատվածում եւ ադրբեջանցիներին թույլ տվեց կիլոմետրեր առաջխաղալ ու կրկին զավթել մեր սուվերեն տարածքը, իսկ անցած շաբաթ Սոչիում վերջնականապես համաձայնության եկավ Այունիքի ճանապարհները ապաշրջափակելու, իսկ իրականում թուրքի ոտքը Սյունիքում օրհնելու, ինչպես նաեւ Ադրբեջանին Նախիջեւան կապող միջանցք տալու հարցում: Ուստի մոտ ապագայում պետք է այս ամենը կյանքի կոչի ու թերեւս դրա համար էլ ընկել է արժանապատիվ սյունեցիների հետեւից:

Մյուս պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում, որ այնպիսի հակապետական արարքներ է արել, այն կարգի աղետ է բերել մեր երկրի վրա, որ գնալով երանի է տալու, որ այս ամենի վերջաբանն իր մահով ավարտվի, թերեւս հենց այդ նպատակով էլ վրեժ է լուծում Աշոտ Երկաթի նկատմամբ այն բանի համար, որ ամիսներ առաջ իր նկատմամբ անհաջող մահափորձ է արել եւ իրեն չի փրկել այն դժոխքից, որն իրեն սպասում է ապագայում:

Անի Սահակյան

դիտվել է 1827 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am