«Մուտիտներ» են անում. իմ որդիները մասնակցել են ապրիլյանին . Գեներալ Սարոյան
«Հայկական կողմի պատժիչ գործողությունները համարժեք են հակառակորդի նախահարձակ գործողություններին:Հարկ եղած դեպքում կրկին հարվածը չի ուշանա», - խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Հարցին՝ պատրաստ է արդյոք Սեյրան Սարոյանն իր որդիներին ևս ուղարկել պատերազմ՝ հաշվի առնելով, որ նրանցից մեկը չի ծառայել, մյուսն էլ տարկետման մեջ է, Սարոյանն ասաց.««Մուտիտներ» են անում, իմ որդիները ապրիլյանին մասնակցել են»: Իմ որդին ազատվել է ծառայությունից սրտի վիրահատության պատճառով,հավելեց նա:
