Ձիթենու ճյուղերի «նվերը». Պուտինն ու Էրդողանը կամփոփեն Սոչիի արդյունքները

Սոչիի հանդիպումը արագ արդյունքներ է գրանցում, եռակողմ հանդիպման արդյունքում այսօր Մոսկվայում նախատեսված է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը գործուղվել է Մոսկվա՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 1-3-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»,- լրատվականներն այսօր հաղորդեցին վարչապետի որոշման մասին։

Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, էկոնոմիկայի նախարարի և պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալները, ինչպես նաև պաշտպանության նախարարության և ազգային անվտանգության ծառայության մեկական ներկայացուցիչ։

Սոչիում երեք ժամանոց բանակցությունների արդյունքում Փաշինյանից, ինչպես երևում է, ստացել են հավաստիացումներ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի պրոցեսն արագ պետք է սկսեն և նա չպետք է խոչընդոտի դրան: Ու հիմա՝ կանչում են «կարմիր գորգի» վրա: Չի բացառվում, որ նոր փաստաթղթեր էլ ստորագրվեն, և հնարավոր է, որ հանրությանը դրանք հայտնի էլ չդառնան, մնան գաղտնի:

Ի դեպ, առաջիկայում նախատեսված է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը: Թեև պաշտոնապես այլ թեմաներ են նախանշվում, բայց պարզ է, որ Պուտինն ու Էրդողանը նաև Սոչիի բանակցությունների հիմքով կքննարկեն ստեղված իրավիճակը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 3-ին։

Այսինքն, Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-3-ը Մոսկվայում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններին կմասնակցի, որի արդյունքներն էլ կքննարկեն արդեն Պուտինն ու Էրդողանը՝ հեռախոսազրույցի ընթացում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ, Էրդողանն ու Ալիևը կարևորեցին «զանգեզուրյան միջանցքը», անգամ կոչ արեց երրորդ երկրներին ներդրումներ իրականացնել, այսպես ասած՝ մասնակցել տարածաշրջանային զարգացմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1393 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am