Փրկագինը չաշխատեց

Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամուտների հայտարարագրման տվյալները թաքցնելու և փողերի լվացման փաստերով ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը`
22.007.259 ՀՀ դրամը: Հակոբյանին այս փաստերով մեղադրանք է առաջադրվել, նա երեկ կալանավորվել է: Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանը նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետն է, նույն ինքը՝ Վովայի Արշակը, որի թուրը նախկին իշխանությունների ժամանակ աջուձախ կտրում էր, նա անպատժելիների ցուցակում պատվավոր հորիզոնական էր զբաղեցնում եւ կարծոս թե վատ չէր զգում նաեւ հեղափոխությունից հետո: Համենայն դեպս հեղափոխությունից երեք տարի անց նրան վերագրված մեղադրանքը կարելի է փշրանք համարել այն ամենի մեջ, ինչ նրան վերագրում էին նախկին իշխանությունների ժամանակ:
Դեռևս 2014 թ. մամուլն անդրադարձել է Արշակի ԱԱԾ-ում հայտնվելու և այնտեղ օրեր շարունակ մնալու փաստին: Լրատվության ձնագնդու էֆեկտը կանխելու նպատակով՝ ԱԱԾ-ն տեղեկությունը կեսբերան հերքեց ոստիկանությանը սպասարկող լրատվամիջոցներից մեկով: Եվ չնայած հերքմանը՝ ողջ քաղաքական ու հասարակական վերնախավը տեղեկացված էր՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին ձերբակալել ու օրեր շարունակ պահել էին ԱԱԾ-ում, մինչև Սերժ Սարգսյանն էր որոշել ծանոթանալ Արշակի հետ և լուծել նրա անձեռնմխելիության խնդիրը: Սերժ Սարգսյանը, սակայն, շրջահայաց էր գտնվել ու չէր արգելել ԱԱԾ-ին «նավսյակի» Արշակ Հակոբյանին տարբեր կարգավիճակներով ընդգրկել ԱԱԾ-ում հարուցված մի շարք քրեական գործերումով: ԱԱԾ-ն Արշակ Հակոբյանի ձերբակալության ժամանակ խուզարկել էր նրա՝ Էրեբունու համայնքում գտնվող առանձնատունը , որտեղից հսկայական գումար էին հայտնաբերել: Իսկ այդ օպերացիային նախորդել էին բավականին ուշագրավ դեպքեր: Պարբերաբար օդային ճանապարհով Հայաստան էին ներկրվել արգելված հոգեմետ դեղամիջոցներ: Հերթական «պարտիան» Հայաստան մտցնելիս ԱԱԾ-ն ձերբակալել էր մեկին, որը միամտություն էր ունեցել հենց ԱԱԾ-ում գրելու, թե այդ ամենից տեղյակ է Վովայի Արշակը: Դա էլ առիթ էր հանդիսացել, որ Արշակ Հակոբյանը տարվի ԱԱԾ, իսկ նրա առանձնատանը եղած խոշոր գումարն՝ առգրավվի: Այս աղմկահարույց միջադեպից շատ չանցած մամուլում սկսվեց քննարկվել մեկ այլ տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվում էր մի գործ, որն առնչվում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Գործի էությունն այն էր, որ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել: Ենթադրվում էր` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Բացի այդ էլ ՃՈ բոլոր նշանակումներն արվել էին Արշակ Հակոբյանի միջոցով՝ բավականին խոշոր «մաղարիչի» դիմաց: Գործում էր հետևյալ սխեման՝ շատ չանցած «մաղարիչ» տվողը գործից ինքնակամ դիմում էր գնում ու հեռանում (որպեսզի գլխին չսարքեն ու չդատեն), իսկ նրա պաշտոնի համար նոր «մաղարիչ» տվողների հերթեր էին գոյանում:

«Ժողովուրդ» օրաթերթն էլ հեղափոխությունից հետո գրել էր, որ Վովայի Արշակը կանգնած է եղել Հայաստանի թմրաբիզնեսի բուրգի գլխին և պաշտոնավարման ընթացքում թմրադեղերի վաճառքով է զբաղվել։
Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Արշակ Հակոբյանը ՃՈ-ում 50-ից ավելի մեքենաներ էր ներդրել և կեղծ ոստիկաններ, որոնց հավաքագրած տուգանքները գնում էին իր գրպանը։ Արշակ Հակոբյանը եղել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություններ կազմակերպող հիմնական անձը։
Վովայի Արշակը իր համեստ աշխատավարձի պայմաններում բազմաթիվ բիզնեսներ է հիմնել և մեծ կարողություն կուտակել, ինչը ակնառու փաստ է նրա կոռումպացվածության մասին։ Չենք խոսում մի շարք ԶԼՄ-ների նկատմամբ իրականացրած տեռորի մասին: Սակայն հեղափոխությունից հետո այս հրապարակումները անհետևանք մնացին։
Հարց էր առաջանում, թե ինչու՞ իրավապահ մարմինները չեն զբաղվում այս գործերով, ինչպե՞ս է Վովայի Արշակը շարունակում մնալ ազատության մեջ:

Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի, իշխանափոխությունից հետո Արշակ Հակոբյանը «կամուրջներ» է փնտրել նոր իշխանության հետ, որպեսզի ԱԱԾ-ում եղած նրա մասին գործերը շարունակեն փակված մնալ: Դրա դիմաց նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել ու ԱԱԾ-ին տրամադրել մոտ 100 թղթապանակ՝ տարբեր մարդկանց հանցագործությունների մասին տեղեկատվությամբ: Սա, ենթադրվում է, այն գինն է, որը Վովայի Արշակը պատրաստը է վճարել իր փրկության համար:

Ընդ որում՝ կասկած չկա, որ այդ թղթապանակները նաև այն մարդկանց դեմ  էին, որոնց հետ ոչ վաղ անցյալում Վովայի Արշակը մտերիմ հարաբերություններ է ունեցել:
Թե ինչու է իշխանությունը այս օրերին որոշել Վովայի Արշակին ամենաթեթեւ մեղքերի համար կալանավորել, պարզ է անգամ եփած հավին.նրա փեսան Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն առաջադրվել է դեկտեմբերի 5-ի ընտրություններին եւ ըստ մամուլի համարվում է ուժեղ թեկնածու, ամենայն հավանականությամբ աներով փորձում են ճնշել փեսային:

Անի Սահակյան

դիտվել է 4272 անգամ
Լրահոս
Եվս մեկ ադրբեջանցի փորձագետ Երևանում դժգոհել է ԵԱՀԿ-ից Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագրի ենթակառուցվածքային չափումը․ Վահե Դավթյան Նոր մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից «Գյումրիում օդի մեջ կախված է ատելությունը, ցավը և նաև Նիկոլի նկատմամբ զզվանքը, Մակրոնին էլ չեն տարբերում Նիկոլից». իրավապաշտպան Ով էլ լիներ ՀՀ ղեկավարը՝ Ֆրանսիան աջակցելու էր ու խորացնելու էր հայ-ֆրանսիական հարաբերությունները. Մուրադ Փափազյան Մեր երկրի ղեկավարի վախկոտ պահվածքից ավելի ենք նվաստացած զգում մեզ, քան՝ թշնամու խոսույթից. Իսրայելյանը՝ Ալիևի հակահայկական ելույթի մասին Ես պռոստը գնացի մտա ավտոբուսի մեջ․19-ամյա վարորդը ներկայացրել է՝ ինչպես է եղել վթարը Թրամփը կարող է այս շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Բանակի հեղինակազրկում էլ ո՞նց է լինում. ԶՈՒ ԳՇ պետն անտեսված նստած է Գյումրիում․ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հարցեր Նրանց ունեցած բոլոր նավերը մինչև վերջինը հանգչում են ծովի հատակին. Դոնալդ Թրամփն Իրանի ռազմածովային ուժերի մասին Ի աջակցություն Միքայել սրբազանի՝ Գյումրիում պաստառ կախվեց. ոստիկանները գնացին առաջնորդարան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին 5 մեքենա է բախվել․ վիրավորներ կան Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Վեդիում մանկապղծության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Վեհափառն ընդունել է նորաօծ քահանաներին. Մայր Աթոռ Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել Սրբազանի աջակիցներին մոտենալ Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Նկարում մարդիկ են, որոնց չէին հրավիրել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը. Հակոբ Բադալյան Գյումրին Մակրոնին սպասելիս. նախատեսվում է բողոքի ցույց ի պաշտպանություն Միքայել Սրբազանի. «Առավոտ» Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին Վեհափառը հորդորեց հոգևորականներին լինել նախանձախնդիր, սիրով ու արիությամբ ծառայել ազգին ու եկեղեցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am