Խայտառակությունից փրկելու ձախողված օպերացիա. Իշխանասարի հետքերով

Սոչիում տեղի ունեցած եռակողմ հայտարարությունից եւ հերթական նվաստացուցիչ հայտարարության ընդունումից հետո Հայաստանի իշխանությունները պետական քարոզչամեքենան եւ ռեսուրսները գործի են դրել ապացուցելու մեկ միտք, որն արտահայտեց Նիկոլ Փաշինյանը , այն է՝ Սոչիի հանդիպումը դրական է մեզ համար:
Նախ «միջանցք» չլինելու մասին շարադրության մրցույթ հայտարարվեց եւ իշխանության մանր ու միջին չինովնիկները, նրանց սպասարկու վերլուծաբանները, ԱԼՄ-ները փորձեցին հայ հանրությանը վստահեցնել, որ Փաշինյանն ադրբեջանցիներին միջանցք չի տալու: Սակայն Ալիեւը քացախ լցրեց նիկոլականների ախորժակին՝ Աշխաբադում հայտարարելով, որ Սոչիի հանդիպումից հետո Զանգեզուրի միջանցքն ավելի իրատեսական է դառնում:
Իշխանությունը անցել է երկրորդ արարի: Իրեն սպասարկող լրատվամիջոցների էջերով այսօր տարածեց, թե ադրբեջանական զորքերը նահանջել են Իշխանասարի հատվածից, որտեղ նրանք առաջխաղացել էին նոյեմբերի 16-ին: Ադրբեջանական զինուժը 41 կիլոմետր ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, մեր տղաներին հետ մղել, հիմա նրանց դիրքերը հայկական նախկին դիրքերն են: Հայաստանում սպասումներ կային, որ Սոչիում սահմանազատման, սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ Փաշինյանը նախապայման կդներ զորքերի ՀՀ տարածքից դուրսբերման մասին, բայց, ինչպես նշեցինք, Փաշինյանը ոչ մի բանի ընդունակ չէ, բացառությամբ հանձնելու, զոհեր տալու եւ երկիրը քանելու: Ոստի մնում է նման ֆեյք-նյուզի միջոցով փիառ ապահովել, ժեխին կերակրել ոգեւորիչ լուրերով:

ԶԼՄ-ները խոսել էին Սյունիքի Իշխանասարի համայնքապետի հետ, որը նույնպես հաստատել էր լուրը, ասել, որ սարի հայկական դիրքերից ադրբեջանցիները հեռացել են:
Կարճ ժամանակ անց պարզվեց, որ համայնքապետը ստել է՝ ինքնակամ, թե վերին ատյանների պարտադրանքով, կարելի է ենթադրել: Պաշտոնական որեւէ այլ խողովակ չհաստատեց աղմկահարույց այդ տեղեկությունը: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հարցերին համառորեն չպատասխանեց, ոչ հերքեց, ոչ հաստատեց Իշխանասարի մասին լուրերը:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկությունը նույնպես չհաստատեց. «Ես գիտեմ, որ ադրբեջանցիները մեր ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան շուտ թե ուշ, ինչքան շուտ, այնքան լավ... Ի՞նչ փոխվեց {մայիսից հետո}, պարզապես ընկալվեց, ամեն ինչ մեկը մյուսի հետ փոխկապակցված է` կապված նաև այն զրոյական կետից, որտեղ խոսվում է քարտեզներից: Բայց դրանք հանձնաժողովների աշխատանքն են, մնում է` մենք մեր շահերը ճիշտ ընկալենք և սպասարկենք մեր երկրի շահերը»:
Ճշտող հարցին` այդ փոփոխությունները Սոչիի եռակողմ հանդիպման պայմանավորվածությունների արդյո՞ւնքն են, իշխանական պատգամավորն ասաց. «Սոչին տվել է դրական ընկալում, ու ես հիմա չեմ կարող ասել, թե այդ դրական ընկալումը հակառակորդն ինչպես է իրականություն դարձնում և ինչ տեմպերով»:Իշխանասարից ադրբեջանցիների դուրս գալու մասին հարցերին չպատասխանելով հանդերձ՝ Քոչարյանը մեծ վստահությամբ պնդեց, որ այլ ուղղություններով ևս Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն։ Թե ինչն էր նման վստահության պատճառը, դարձյալ չմանրամասնեց. «Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրից զինված ուժեր առանց Հայաստանի Հանրապետության համաձայնության չեն կարող գտնվել, դա միջազգային իրավունքի պարտադրանք է: Մենք էլ էինք շատ տեղեր մտել և դուրս չէինք գալի»:
Առավել խոսուն էր Պաշտպանության նախարարության պարզաբանումը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա: Այսինքն հերքեցին միակ հաստատումը, ասելով՝ պետք չէ հենվել համայնքային ղեկավարների խոսքի վրա, իսկ ՊՆ-ն խորհրդավոր լռեց: Ինչպես տեսնում եքն տիպիկ Փաշինյանի ձեռագիրն է, ֆեյք-նյուզը տարածում են, ապահովում առաջին էֆեկտը, իսկ հետո եթե անգամ դա հերքվի, ապա շատերի մոտ այն նստվածք է թողած լինում:

Անի Սահակյան

դիտվել է 3416 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am