ԵԱՀԿ-ում ադրբեջանցիները փորձել են ներկայացնել, թե հայերը ռմբակոծել են խաղաղ բնակչությանը
Մինսկում այսօր կայացած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) 26-րդ տարեկան նստաշրջանի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի, նրա տեղակալ Ազայ Գուլիևի և ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության միջև հեռակա «ռմբակոծություն» է տեղի ունեցել: Ադրբեջանցիներն անդրադարձել են հուլիսի 4-ին տեղի ունեցած սահմանային սրացումներին` ներկայացնելով, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակչությանն է ռմբակոծել. զոհեր կան: Aravot.am-ը որոշ մանրամասներ խնդրեց ներկայացնել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին: Նա ասաց, որ ադրբեջանցի գործընկերները սովորույթի համաձայն`իրավիճակի միայն այն կողմն են ներկայացրել, որն իրենց շահերից է բխում և փորձել են մտցնել լարվածություն և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում տպավորություն ստեղծել: Տիկին Նաղդալյանն ասաց, թե համարժեք հակահարված է տվել. «Անմիջապես ձայն վերցրի ու պատասխանը տվեցի` անդրադառնալով և՛ նախորդ միջադեպերին`սկսած ապրիլյան պատերազմից, և՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին այն մասին, որ շփման գծում վաղուց պետք է տեղադրված լինեին հսկման միջոցները, որոնք Ադրբեջանի պատճառով չեն տեղադրվում, իսկ ՀՀ-ն միակողմանիորեն դրանք տեղադրել է և ամբողջ աշխարհին որակյալ ու ճշգրիտ տեղեկատվություն կարող է ներկայացնել` ով սկսեց, ով առաջինը կրակեց, որտեղից է գալիս»: Ավելին՝ այստեղ
