Նիկոլը հստակեցրեց՝ Սյունիքը տալիս է. Անժելա Էլիբեգովա (video)
«Փաստացի, կա փաստաթուղթ՝ եռակողմ հայտարարություն, որում խոսք է գնում կոմունիկացիաների բացման պրոցեսի արագացման, տնտեսական նախագծերի, համագործակցության մասին, բայց որևէ խոսք չկա Հայաստանին հուզող, Հայաստանի շահերից բխող առաջնահերթությունների մասին»,- Սոչիում կայացած եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ստորագրված հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ լրագրողների հետ հանդիպմանը։
Փորձագետը շեշտեց՝ սա նշանակում է, որ հայկական կողմը համաձայնել է անցնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների իրականացմանը՝ առանց իր համար նպաստավոր՝ գերիների վերադարձի կետի իրականացման։
