Ալիեւը «թքեց» փաշինյանականների ախորժակի վրա

Նոյեմբերի 16-ին Սոչիում տեղի ունեցած այդքան սպասված Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարությունից եւ ընդունած նոր փաստաթղթից հետո Հայաստանում կրկին զուգահեռ իրականություն ձեւավորվեց: Փաշինյանի աջակիցներն ու իշխանական պրոպագանդան սկսեցին թմբկահարել, թե տեսեք, ոչ մի միջանցք էլ չենք տալիս , որ ստորագրվել է մեզ համար շահավետ փաստաթուղթ, իսկ իրականությունն այն է, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացին հավանություն տալն ինքնին՝ առանց Արցախի կարգավիճակի խնդրի ամրագրման, նախ կնշանակի լվանալ ձեռքերը Արցախից, ինչ վերաբերում է միջանցքին, ապա փաստաթղթում միգուցե դա չի կոչվի միջանցք, բայց դատելով Փաշինյանի հետպատերազմական գործողություններից, ոչ միայն միջանցք, այլ Հայաստանի կեսն է պատրաստ նվիրել իր սիրելի թուրքերին, ապա թուրքական վիլայեթի ղեկավար աշխատել:

Դեռեւս եռակողմ հանդիպումից օրեր առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատեց իր նախկին պնդումները, թե միջանցքային տրամաբանություն գոյություն չունի և ունենալ չի կարող։ Ավելին, պնդեց, որ աշխատանքային մակարդակում Ադրբեջանը երբեք «միջանցք» արտահայտություն չի արել։ Սակայն այստեղ, էականը, Ադրբեջանի գործողություններն են, իսկ փաստն այն է, որ հենց հիմա էլ Փաշինյանը միջանցք է տրամադրել Ալիեւին Գորիս-Կապան ճանապարհի հատվածում եւ փաստացի 21 կիլոմետրը մեր սուվերեն տարածքի գտնվում է Ադրբեջանի ձեռքում:

Այնուամենայնիվ, այն, ինչ տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից հետո, պարզապես տպավորիչ էր: Իշխանական քարոզչամեքենան անմիջապես լծվեց ընդդիմությանը պորտատեղադրման գործին՝ իբր հերքելով միջանցքի տրամադրման հարցը, որը մեկ տարուց ավել քննարկվում է ներհայաստանյան տիրույթում. «Հանդիպման արդյունքներով վերջնականապես հօդս ցնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավելի քան մեկ տարի շրջանառվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող երազանքը։ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհնարինությունը, ըստ էության, ընդունեց նաև Իլհամ Ալիևը՝ իր խոսքում չկիրառելով «Զանգեզուր» կամ էլ «միջանցք» եզրույթները։ Ստորագրված փաստաթղթում ևս բացակայում էր միջանցքային տրամաբանությամբ լուծումների կիրառումը» , սա հատված է Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում տեղ գտած մի վերլուծական նյութից, որի տրամաբանությամբ հանդիպումից հետո հանդես եկան մեծ ու փոքր իշխանական վերլուծաբաններ, իշխանության ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները, ֆեյքերը: Հանուն արդարության մի քիչ ուղեղ ունեցողները շարունակում են լռել: Փոխարենը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իշխանական այլ վերլուծաբանների հետ շտապեց Հանրայինի եթեր՝ մարդկանց ուղեղները լվանալու, որ ստորագրվել է լավագույն փաստաթուղթը՝ միջանցք չի լինելու, ինչպես իշխանական կարկառուններից մեկը կասեր՝ ծափ տվեք արա:

Արման Բաբաջանյանն էլ ավելի հեռուն գնաց. «Տպավորություն է, որ Սոչիի հանդիպումը այնքան էլ գոհացուցիչ չէ Իրանի և Թուրքիայի համար, և գուցե նաև Ադրբեջանի, որը մի կողմից ստիպված է եղել չմերժել Պուտինին, մյուս կողմից բոլորովին դեմ չի լինի, եթե Թուրքիան և Իրանը կարողանան հասնել Սոչիի պայմանավորվածությունների այսպես ասած կասեցման»,- հայտարարեց նա, ով այդպիսի տպավորություն էր ստացել հանդիպումից հետո մյուս կեղմերի հներած հայտարարությունից:
Իսկ ամենատպավորիչն, անշուշտ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ այլ կերպ ասած՝ ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն Տարոն Չախոյանի մանիպուլացիաներն էին, նա առաջինը իր էջում կախելով հայտարարութան տեքստը գրեց, թե միջանցք չի լինելու, ապա հեգնեց ընդդիմադիրնեին, թե միգուցե այս տեքստում էլ «միջանցք» բառը գտնեն, ավելի ուշ քննարկման առարկա դարձրեց Փաշինյանի «պահանջատեր» հայացքը՝ գրելով, թե այդպիսին է նա, այլ ոչ թե նախկինների նման «քծնող»:
Համացանցը հասցրեց, անշուշտ, տեղը տեղին զվարճանալ իշխանական մանրապճեղ պաշտոնյայի վառ երեւակայության առիթով, սակայն հանդիպումից երկու օր անց իշխանական համատարած այս հրճվանքի վրա սառը ջուր լցրեց Ադրբեջանի նախագահը եւ թքեց սրանց ախորժակի մեջ՝ վերստին խոսելով միջանցքի մասին եւ ցույց տալով, որ կուլիսներում առկա այլ պայմանավորվածությունները:
Սոչիում Փաշինյան -Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից ու համատեղ հայտարարությունից օրեր անց Ադրբեջանը՝ ամենաբարձր նախագահի մակարդակով միջազգային հարթակներից շարունակեց խոսել «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին.«Այսօր ես կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ պետությունները կօգտագործեն այդ միջանցքը» այս մասին Աշգաբատում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում հայտարարել է Ալիեւը: Իրականությունն այն է, որ ՀՀ սուվերեն տարածքները Ալիեւին նվիրելու համար Փաշինյանը որեւէ փաստաթղթի կարիք չունի, մինչեւ Սոչին չկար որեւէ թուղթ, որը ստիպեց նրան Գորիս-Կապանի 21 կիլոմետրը հանձնել Ալիեւին:

Անի Սահակյան

դիտվել է 2979 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am