Վրաստանում պատվաստվելու համար պետությունը քաղաքացուն փող է տալիս․ ի՞նչ են անելու Հայաստանում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի նոր՝ «oմիկրոն» շտամի դեպք այս պահի դրությամբ չի գրանցվել:

Վիրուսի շտամները նույնականացվում են ոչ թե ՊՇՌ թեստի միջոցով, այլ դրանց սեկվենավորման արդյունքում: Նախարարը վստահեցերել է, թե այդ կարգի աշխատանքները Հայաստանում ևս իրականացվում են:
«Եվ մենք այսօր էլ արդեն որոշակի նմուշներ ուղարկել ենք լաբորատորիա՝ նման հետազոտություններ անցկացնելու: Այդ հետազոտությունները պարբերական բնույթ են կրում: Այս պահին չունենք նման բան գրանցված»,- պնդել է Ավանեսյանը։ Նա նաև հավատացրել է, թե Հայաստանում «օմիկրոն» շտամի հայտնաբերման դեպքում, հանրությունն այնպայման կտեղեկանա այդ մասին:
Եթե կա նոր շտամ, ապա թերևս կարևոր է հասկանալ՝ առկա պատվաստանյութերը արդյունավե՞տ են նոր շտամի նկատմամբ։ Նախարարն ասում է, որ դեռ պետք է պարզվի հետազոտության արդյունքում:

Աշխարհում հարցականի տակ է առնվում կիրառվող պատվաստանյութերի օգտակարությունը․ մտահոգություններ կան, որ ներկայիս պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել օմիկրոնի դեմ: Այնուամենայնիվ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է օմիկրոնի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը և եզրակացրել, որ գոյություն ունեցող դեղամիջոցները դեռևս արդյունավետ են վիրուսի այս շտամի դեմ, քանի որ դրանք նվազեցնում են մահացության ռիսկը:
Հայտնի ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna պատվաստանյութի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը հայտարարել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» նոր տարբերակի դեմ պատվաստանյութ մշակելու եւ մատակարարելու համար ամիսներ կպահանջվեն։
Այնուամենայնիվ՝ պատվաստման գործընթացը աշխարհի ոչ մի երկրում չի դադարում, հակառակը՝ էլ ավելի է խրախուսվում։ Մեր հարևան Վրաստանում, օրինակ, պատվաստվելուց հետո սոցիալան հատոկ խմբերի քաղաքացիներին՝ թոշակառուներ, նպաստառուներ և այլն, պետությունը 200-ական լարի չափով աջակցություն է հատկացնում։ Հայաստանում նման պրակտիկա չի եղել ու չկա։

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը, ինչպես հայտնի է, տարածվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Աշխարհում համաճարակի այս նոր տեսակով պայմանավորված նոր խստացումներ և սահմանափակումներ են սկսվել։
ՀՀ առողջապահության նախարարությունը, նոր շտամով պայմանավորված, նախատեսում է սահմանափակել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայի Հանրապետությունից, Լեսոտոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը Հայաստան :
Եվրոպական երկրները հայտարարել են թռիչքները դեպի աֆրիկյան երկրներ արգելելու մասին։ Բացի այդ՝ կերկարաձգի կարանտինը մի շարք երկրներից ժամանած ճանապարհորդների համար և կսահմանափակի մարդկանց թիվը հասարակական վայրերում։
Ճապոնիան ևս հայտարարել է, որ փակում է իր սահմանները՝ օտարերկրացիների մուտքն այդ երկիր կարգելվի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբեյսուսը հայտաարրել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնվելու պատճառով մարդկությունը բարդ իրավիճակում Է հայտնվել:Նա նաև ասել է, թե երկրները պետք է «համավարակների դեմ նոր համաձայնագրի» կնքեն։ ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ «հարկավոր Է ոչ թե պատժել, այլ շնորհակալություն հայտնել Հարավային Աֆրիկային նոր տարբերակի հայտնաբերման, սեքվենացման և դրա մասին տեղեկացնելու համար»։
Նոր շտամը մեծ արագությամբ տարածվում է Եվրոպայում և համավարակի դեմ համաձայնագրի մասին կոչով հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Աշխարհը խոսում է նաև նոր խստացումների մասին, որոնցից անմասն չի մնա նաև Հայաստանը։ 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, ռեստորաններ, սրճարաններ, մշակութային հաստատություններ և այլն, քաղաքացիների մուտքը կթույլատրվի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1314 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am