«Google»-ը բոլորին հրավիրել է Դիմա Բիլանի թաղմանը
Ռուս երգիչ Դիմա Բիլանին բարկացրել են իր մահվան մասին լուրերը, որոնք համացանցում են տարածվել «Google»-ի « AdSense» գովազդային ծառայության աշխատանքի խափանումների հետևանքով: Այս մասին հայտնում է «Medialeaks»-ը: « Այսօր Դիմա Բիլանի հոգեհանգիստն է: Հիվանդությունը տարավ երգչին: Հոգնածությունն է ամեն ինչում մեղավոր: Դիտեք լուսանկարը»: «Մարդկային հիմարությունն ինձ հունից հանում է, պե՞տք է նման բան հորինել, թե մեկնում է Աֆրիկա բուժման, երևի թե բժիշկ «այբոլիտի» մոտ...»,- գրել է երգիչը:
