Փաշինյանի՝ «ՀԴՄ պահանջող» ջախջախիչ հայացքն ու Էրդողանի ու Ալիևի անխախտ գիծը

Սոչիի բանակցություններից հետո հանգստյան օրերն անցան Փաշինյանի իշխանական «լրատվական» ֆեյք-նյուզի համացանցային գրոհով, սրանք անխնա տարածում էի Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների օրը Փաշինյանի՝ «ՀԴՄ պահանջող» սաստիկ հայացքով (ինչպես ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էր բնորոշել) լուսանկարն ուղղված Ալիևին: Սակայն ամեն ինչ պարզվեց ընդամենը 2 օր անց...

Այն, որ եռակողմ հայտարարությունում «միջանցք» բառը չկար, դրանում երջանկանալու որևէ առիթ չկա, որովհետև նույնկերպ այդ հայտարարությունում ոչ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձնելու մասին հիշատակում կա, ոչ էլ Արցախի կարգավիճակի մասին:

Իսկ եռակողմ նոր հայտարարության ընդունումից 2 օր անց Էրդողանն ու Ալիևը ցույց տվեցին, որ չեն շեղվում իրենց օրակարգից:

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովն էր հանգստյան օրերին, ու Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից», -ասաց Իլհամ Ալիևը։

Ալիևը նաև գործընկերների հետ կիսվել է 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող ծրագրերով, պատմել վերակառուցման աշխատանքների մասին։ Նա նաև հավելել է, որ այդ նպատակի համար պետական բյուջեից շուրջ 1,3 մլրդ դոլար է հատկացվել, և նախատեսում են հաջորդ տարի էլ նույն ծավալով շարունակել այդ նախագծերը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ իր հերթին է ընդգծել տարածաշրջանային ենթակառուցվածների ընդլայնման կարևորությունը՝ հայտարարելով, թե հաջողությամբ շարունակվում է ժամանակակից Մետաքսի ճանապարհի վերածնունդը: «Այս առումով Թուրքիայի առաջնորդությամբ կյանքի կոչված Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծն այս ուղղությամբ մեր ջանքերի լավագույն դրսևորումն է, մեր երկիրը տարածաշրջանի հետ կապող Զանգեզուրի միջանցքի կարևորությունը ևս ակներև է», - ասել է Էրդողանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով տրանսպորտային միջանցքների զարգացման կարևորությանը։ Թուրքիայի նախագահը նաև հավելել է, որ անցած տարվա պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար դռներ են բացվել։ Նա նշել է, որ Թուրքիան, ինչպես նաև Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, սատարում են Ադրբեջանին այս գործընթացում։

Ի դեպ, Ադրբեջանին աջակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների պատրաստակամությունն ամրագրվել է 15-րդ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ դեռ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Անկարան պնդեց իր դիրքորոշումը, այսինքն, ներկայացրեց այն պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանին: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի դիրքորոշումը անփոփոխ է՝ Երևանը պետք է քաղաքական կամք ցուցաբերի և լուծի խնդիրները Ադրբեջանի հետ: Այս մոտեցումը կարմիր թելով անցնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ֆիզուլի և Զանգելան այցի ընթացքում արած հայտարարություններում:

Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով մասնակցել էր Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը, այնուհետև Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ավտոճանապարհի հիմնարկեքին: Ալիևի խոսքերով, այդ ճանապարհը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մաս է կազմելու: «Զանգելանը տեղակայված է արևելյան Զանգեզուրի շրջանում, և այստեղով անցնող միջանցքը միավորելու է ողջ թյուրքական աշխարհը: Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այս ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում: Վստահ եմ, որ մոտ ապագայում այդ քայլերը արդյունք կտան», - ընդգծել էր Ալիևը:

Չնայած Թուրքիայի նախագահը իր խոսքում ուղղակիորեն չէր անդրադարձել միջանցքի թեմային, բայց նշել է, որ ներկայումս Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմանները բարենպաստ են ավելի, քան երբևէ: «Օր կգա, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք հասնել մինչև Ստամբուլ», - Ադրբեջանի նախագահի հետ Զանգելանում համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը համոզմունք էր հայտնել, որ այդ տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ այդ տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար.«Կամրապնդվեն նաև տարածաշրջանի դիրքերը` որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն: Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանը և Հայաստանն այդ զարգացումներից կշահեն»:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այս տարածաշրջանային նախագծերը նպատակ ունեն ներառել բոլոր երկրներին, սակայն այդ գործընթացի բնականոն ընթացքի համար կարևոր է ճանաչել միմյանց սահմանները: Էրդողանը նաև Հայաստանին հիշեցրել է ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումը այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շաղկապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների լուծման հետ: «Մենք կողմ ենք կայուն խաղաղությանն ու բազմակողմ հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է որոշել պետական սահմանները և փոխադարձաբար դրանք ճանաչել:

Հենց դրա վրա էլ պետք է հիմնվեն բարիդրացիական հարաբերությունները: Այդօրինակ հարցերում Հայաստանին քաղաքական կամք է պետք` Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար: Եվ եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար ոչ մի խոչընդոտ չի մնա», - ասել էր Էրդողանը:

Ահա, սա է իրականությունը: Հիմա ասեք, Փաշինյանի՝ «ՀԴՄ պահանջող» խիստ հայացքը որևէ ազդեցություն ունենո՞ւմ է Էրդողանի ու Ալիևի զավթողական քաղաքականության վրա...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3434 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am