Հարևան Իրանի նուրբ խաղը՝ Էրդողանի ու Ալիևի հետ

Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությամբ, կարող են պահպանել անվտանգությունը և կայունությունը տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին Աշգաբատում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ։
Ռաիսին, իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ, շեշտել է, որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և արտաքին ուժերի ներկայությունն ու միջամտությունը ոչ միայն չի օգնի լուծել խնդիրները, այլև կբարդացնի իրավիճակը»։

Երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության ու համակարգման զարգացման կարևորությունը։ Ռաիսին կարևորել է նաև Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ հայտարարելով․ - «Երեք երկրները մշակութային, կրոնական և գաղափարախոսական շատ ընդհանրություններ ունեն, և չպետք է թույլ տալ խզել այդ հարաբերությունները, այլ դրանք պետք է լինեն հնարավորինս սերտ՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։

Հիշեցնենք, որ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայացել են նաև Իրանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ առանց մանրամասներ փոխանցելու։
Թայիփ Էրդողան- Էբրահիմ Ռաիսի հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության զարգացման կարևորությունը, շեշտվել է փոխգործակցության անհրաժեշտությունը՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար։

Առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպող Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռաիսին զրույցի ընթացքում քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման համատեքստում համագործակցության տեսլականը։ Ալիևը նշել է, որ հաղորդակցության այդ գծից կօգտվի նաև Իրանը։

Նկատենք, որ վերջին շրջանում Բաքվի և Թեհրանի միջև ծագած անհամաձայնություններից և դիվանագիտական ճգնաժամից հետո երկու առաջնորդներն ընդգծել են՝ իրենց խնդիրները պետք է ինքնուրույն լուծեն։ Ալիևը համոզմունք է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա Աշգաբատում Իրանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև կնքված գազի տարանցման մասին եռակողմ համաձայնագրի շնորհիվ։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր են կնքել գազի տարանցման ու փոխանակման`swap-ի մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեկ Աշգաբատում՝ երեք երկրների նախագահների ներկայությամբ։

Ըստ այդմ, իրանական «Մեհր» գործակալության հաղորդմամբ, Իրանը Թուրքմենստանից տարեկան մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանալու, նույնչափ էլ փոխանցելու է Ադրբեջանին՝ Աստարայի սահմանին։ Թե Բաքուն ինչ նպատակների համար է այդ գազն օգտագործելու, առայժմ չի հաղորդվում։ «Համաձայնագիրն անժամկետ է, և ուժի մեջ կմտնի հաջորդ ամիս՝ դեկտեմբերի 2-ից»,- հաղորդում են լրատվամիջոցները։
Նկատենք, որ Թուրքմենստանը գազի պաշարներով չորրորդն է աշխարհում, սակայն, դժվարություններ ունի վառելիքը Եվրոպա հասցնելու հարցում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպման ժամանակ որոշվել է զարգացնել երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է արել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բարեկամական և անկեղծ մթնոլորտում. «Որոշվել է զարգացնել բազմոլորտ հարաբերությունները և վերացնել որոշ խոչընդոտներ։ Երկու երկրների կապը պատմական է։ Երկու առաջնորդները պայմանավորվել են պարոն Էրդողանի՝ Թեհրան կատարելիք այցի ընթացքում անցկացնել Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը»։

Հայտնի է, որ Թուրքիայի և Իրանի նախագահների փակ հանդիպումը տևել է կես ժամ։
Ահա, հարևան Իրանի՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի կոշտ գործողություններ ակնկալող հայ հանրությունը տեսնում է իրանական դիվանագիտության ամբողջ խորքերը: Կասկած չունենալով, թե ինչ խորամանկ քաղաքականություն են տանում Էրդողանն ու Ալիևը՝ Իրանի թշնամի համարվող Իսրայելի հետ, պաշտոնական Թեհրանն այնուամենայնիվ, երկրի շահերից ելնելով վարում է շահավետ քաղաքականություն նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Ի դեպ, Վիեննայում այսօր կվերսկսվեն Իրանի հետ բանակցությունները՝ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ: ԱՄՆ պատվիրակությունը, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբ Մալլիի գլխավորությամբ, անուղղակի մասնակցություն կունենա դրանց։ Բանակցությունները պետք է վերսկսվեն հնգամսյա ընդմիջումից հետո՝ Իրանի միջուկային առաջխաղացումների առնչությամբ Արևմուտքի աճող մտահոգությունների ֆոնին: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովը երեկ Թվիթերում գրել է, որ պաշտոնական բանակցություններին ընդառաջ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև «ոչ պաշտոնական խորհրդակցությունները» օգտակար են եղել «Թեհրանի նորացված բանակցային դիրքորոշումը ավելի լավ հասկանալու համար»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1602 անգամ
Լրահոս
Նիկոլը զայրացած, նյարդային վիճակում է․ բախում է եղել. Նարինե Դիլբարյան (video) Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները. Տաթևիկ Հայրապետյան Ես ձեզ ասեմ՝ ինչու եմ եկել․ Գագիկ Ծառուկյանը փակագծեր բացեց (video) Բելգիայի վարչապետը բացատրել է Ռուսաստանի հետ երկխոսության իր կոչը Քեյնը գերազանցել է Շևչենկոյին, Իբրահիմովիչին և Դի Ստեֆանոյին Այս ազդանշանն իր մեջ ունի և՛ տագնապի, և՛ շանտաժի տարրեր. Տիգրան Աբրահամյան «Խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին». Ռուբեն Վարդանյանի կնոջ նամակը ԿԽՄԿ նախագահին Չի կարող լինել խաղաղություն, երբ օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, լավագույն դեպքում ունենք հրադադար. Արթուր Խաչատրյանը՝ ԵԽ-ում Խաղաղություն չի լինում, երբ Բաքվի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքում են․Խաչատրյանն` ԵԽ-ում (video) Իրանը վրեժ է լուծում Խաթիբիի սպանության համար՝ հարձակվելով Իսրայելի անվտանգության նախարարության վրա Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը, եթե օգնության կարիք ունի, պատրաստ ենք օգնել․ խոսնակ «Արյ*ան վրա թռնողնե՛ր, դուք արժանի չեք․․․»․ Խաչիկ Մանուկյանը հունից դուրս եկավ (video) Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Անհրաժեշտության դեպքում Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերը կօգտագործվեն Ադրբեջանի դեմ. Փույա Հոսսեինի Միացյալ Նահանգները կոչ է արել իր քաղաքացիներին լքել Սաուդյան Արաբիան Թուրքիայի օդային տարածքը խախտմանը շատ վճռական դիրքորոշում ունենք. Էրդողան Իրանի Անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Թող Նիկոլը գա ստեղ ապրի՝ լույսը գլխին անջատեն, ջուրը, գազը․ Հարցում (video) Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել․ Մայր Աթոռ Շատ խնդալու է՝ «օդից կախված լուրեր»-ի հիմնադիրը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին. Արմինե Օհանյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին Քոչարյանից էլ ի՞նչ եք ուզում․․․ ստացաք չէ՞ պատասխանը․ մանկավարժ (video) Իրանում հայտարարել են, որ դեռ չեն ավարտել պատասխան hարվածները էներգաօբյեկտների վրա hարձակումներից հետո Լարիջանին վերջին բանակցողն էր, ում հետ հնարավոր էր համաձայնության գալ. Ջո Քենթ Որ որդիդ սահմանին լինի՝ բայրաքթարը վերևը, էլի կհարցնե՞ս՝ ինչու ես իսրայելցի հայտնի ՀՕՊ գեներալ բերել (video) Երևանում շենքի բնակիչները ջուր են լցնում ռեստորանի հաճախորդների վրա, դուրս գալիս՝ հավկիթներ նետում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am