Այս ապիկարների պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը. Հակոբ Տեր–Խաչատուրյան (video)
Այս ապիկար իշխանության պատճառով ստեղծված իրավիճակը ցնցեց ամբողջ հայությանը։ Այս մասին Հայ Դատի գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Այս ապիկար իշխանության պատճառով այս պատերազմի թրքական և ադրբեջանական, ջիհադիստ վարձկանների մասնակցությամբ ստեղծվեց կացություն, որը ցնցեց ամբողջ հայ աշխարհը։ Բնական է, որ այս կացության մեջ մենք անմիջապես հավաքվեցինք՝ Հայ Դատի հանձնախմբի այս ցանցի ներկայացուցիչները և քննեցինք, թե պատերազմից հետո ինչ մարտավարական լուծումներ են հարկավոր, որպեսզի առաջ տանենք մեր աշխատանքը, թափը չի կասեցվել»,-ասաց նա։
Հայ դատի խորհրդի նախագահը կարևորեց նաև միջազգային հարթակներում մեր ձայնը բարձրացնելու, ապատեղեկատվության դեմն առնելու և համազգաին ներուժ ձևավորելու հարցերը։ Հիշեցրեց՝ իրենք այդ ուղղությամբ քայլեր արդեն իսկ կատարել են։
