Ուկրաինայում ադրբեջանցիների և աֆղանցիների միջեւ կրակոցներով զանգվածային ծեծկռտուք է եղել
Ուկրաինայում՝ Օդեսայի Անկախության հրապարակում ադրբեջանցիների եւ աֆղանցիների միջեւ հրազենի կիրառմամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել:: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կրակոցներ են հնչել, ինչից հետո ականատեսները պատմել են, որ ադրբեջանցիները եւ աֆղանցիները հարաբերություններ էին պարզում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ այժմ պարզվում են միջադեպի մանրամասները: այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
