Все могло быть и хуже․ Վահան Քերոբյանը խմբագրել է ինքն իրեն

Էկոնոմիկայի նախարարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել նախարար Վահան Քերոբյանի՝ Մինսկ կատարած պաշտոնական այցի մասին։

Նոյեմբերի 25-ին նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան, որտեղ արտադրվում են էլկետրական լիցքավորմամբ ավտոբուսներ։ Նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել է էլեկտրական տրանսպորտի հավաքման գործընթացին, դրա տարբեր տեսակներում գործածվող էլեկտրական տեխնիկային, տրանսֆորմատորներին, կոմպլեկտավորմամբ պայմանավորված արժեքին։

Հաղորդագրության վերջում նշվում է, որ Երևանի քաղաքապետի՝ Մինսկ առաջիկայում ակնկալվող այցելության ժամանակ առավել առարկայական կդիտարկվի ձեռնարկության կողմից թողարկվող արտադրանքի հնարավոր ձեռքբերման հարցը։ Էկոնոմիկայի նախարարության այս հաղորդագրությանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ Երևանի քաղաքապետը Մինսկ այցելելու և այնտեղից ավտոբուսներ ձեռք բերելու մտադրություն չունի։ «Թյուրընկալումներից խուսափելու համար նշենք, որ Երեւանի քաղաքապետի օրակարգում առաջիկայում Մինսկ կատարելիք այցելություն նախատեսված չէ։ Ավելորդ չէ հիշեցնել նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներն իրականացնում է հրապարակային մրցույթների միջոցով»,- Ֆեյսբուքյան էջում նշել էր Հակոբ Կարապետյանը։

Հայկ Մարությանի մամուլի խոսնակի այս գրառումից հետո Էկոնոմիկայի նախարարությունը խմբագրել է իր՝ մինչ այդ հրապարակած հաղորդագրությունը։ Երևանի քաղաքապետի՝ Միսնկ այցելության և էլեկտրական տրոնսպորտի ձեռքբերման մասին հատվածը փոխվել է․ << Նա /Վահան Քերոբյանը-խմբ․/ ընդգծել է ՀՀ մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում տրանսպորտային պարկի հագեցման արդիականությունը՝ հավելելով, որ առանձնակի ուշադրություն է դարձվում "կանաչ տեխնոլոգիաների վրա", ինչի համատեքստում մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես էլեկտրոբուսները>>,- նշված է խմբագրված տեքստում։

Ընդհանրապես պետական համակարգում միջգերատեսչական հակասություններն ու ոլորտային շահերի բախումը սովորական երևույթ են։ Որպես կանոն, այդ կարգի խնդիրները քննարկվում և լուծում են ստանում աշխատանքային կարգով՝ դուրս չգալով կուլիսային խոսակցությունների մակարդակից։ Այդպես եղել է միշտ։ Բայց հեղափոխականների էպոխան առանձնահատուկ է, ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել։ Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչները չեն կարողանում պատշաճ հարաբերվել ոչ միայն այն համայնքանպետերի հետ, որոնք հակառակ քաղաքական ճամբարից են և պահանջում են նրա հրաժարականը, այլ նաև իշխանության սրտի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։

Վահան Քերոբյանի իրավասությունների շրջանակում չէ հանդես գալ Երևանի անունից, սակայն որպես ՀՀ էկոնոմիկայի նախարար, նա անշուշտ կարող էր առաջարկը փոխանցել Երևանի քաղաքային իշխանությանը։ Նորմալ աշխատանքային հարաբերությունների պարագայում Քերոբյանը Մինսկում Երևանի հետ կոպված որևէ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ պարտավոր էր նախ զանգել Հայկ Մարությանին, ներկայացնել իր կարծիքով գրավիչ առաջարկը, և միայն դրական արձագանք ստանալուց հետո որևէ հայտարարություն անել։ Բայց Քերոբյանի դեպքում՝ Все могло быть и хуже։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 3820 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am