Պուտին-Թրամփ հանդիպումը՝ կենսական նշանակություն ողջ աշխարհի մարդկանց համար
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ այս հանդիպման մեջ ամենակարևորը առաջին ծանոթությունն է: Պեսկովի խոսքով՝ այդ հանդիպումը կենսական նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ բնակիչների, այլև ամբողջ աշխարհի մարդկանց համար: Պեսկովը նշել է, որ առաջին հանդիպման ժամանակ Պուտինը ժամանակի սղության պատճառով կարող է հնարավորություն չունենալ ամբողջովին արտահայտելու իր տեսակետը ուկրաինական խնդրի վերաբերյալ:
