Արցախի եւ Ադրբեջանի միջեւ «զենքերի երկխոսության» պայմաններում պետք է զգույշ լինել
«ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել, բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով քննարկումից հետո Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին հայտարարեց, որ պետք է որքան հնարավոր է չափավոր լինենք մեր հայտարարություններում, քանի որ ընդամենը մեկ անզգույշ խոսքը կարող է իրապես վտանգավոր լինել:Լրագրողների պնդմանը, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութն ապացուցում է, որ առաջինն ադրբեջանական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական ընդհանուր հայտարարությունն են տարածել, նշեց. ««Զենքերի երկխոսության» պայմաններում մենք պետք է որքան հնարավոր է չափավոր լինենք մեր հայտարարություններում, քանի որ ընդամենը մեկ անզգույշ խոսքը կարող է իրապես վտանգավոր լինել: Դա կարող է վտանգավոր լինել ոչ թե դեսպանների հաջորդ ընթրիքի համար, այլ խաղաղ բնակիչների կյանքի համար»:
