Կասպրշիկն այցելել է Ալխանլի գյուղ և առաջնագիծ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է արցախա-ադրբեջանական շփման գիծ, եղել ադրբեջանական Ալխանլի գյուղում: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Կասպրշիկը զինվորականների ուղեկցությամբ ուսումնասիրել է դեպքի վայրը: Նրա այցը պայմանավորված է եղել հրթիռակոծություն. հիշեցնենք, որ ադրբեջանական ուժերը հուլիսի 4-ին կրակ էին բացել TR-107 հրթիռային կայանքից: Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմել՝ վնաս հասցնելով ադրբեջանական կրակակետին:
