Համագործակցությունը շատ թույլ է. Կարեն Վարդանյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ապրիլյան պատերազմից՝ նշելով, որ դրանից հետո պաշտպանության նախարարությունում կատարված փոփոխությունները թույլ տվեցին ռազմարդյունաբերության ոլորտում նախնական համագործակցություն ստեղծել:Նրա խոսքով, իրենց ու ՊՆ-ի միջեւ համագործակցության ծավալն այսօր շատ փոքր է, բայց նախկին պաշտոնյաների ժամանակ ընդհանրապես համագործակցություն չկար: «Մեր հետագա քայլերը և արդյունաբերության կազմակերպումը կարևոր են ռազմարդյունաբերության ոլորտի համար: Ներկայումս կա համագործակցություն պաշտպանության նախարարության հետ, սակայն այդ համագործակցությունը շատ թույլ է: Մեր համագործակցությունը մոտ մեկ հարյուրերորդականն է նրա, ինչը կարելի է անել»,- ասաց Վարդանյանը: Անդրադառնալով անօդաչու թռչող սարքերի ծրագրին՝ ասաց, որ 20 լաբորատորիայում կտեղադրեն անօդաչու թռչող սարքերի նախագծման աշխատանքները: Ցանկանում են Հայաստանի բրենդ ձևավորել:
