Ամեն ինչ թանկացել է՝ամենաէժանը մարդու կյանքն է


2021թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելավել է 4․3 տոկոսով, իսկ 2021թ. հոկտեմբերը 2020թ. հոկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 3․6 տոկոսով: Միաժամանակ՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 4.9 տոկոսով պակասել է ։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2021թ. հունվար- հոկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1․1 տոկոսով, իսկ շինարարության ծավալը՝ 5․9 տոկոսով։
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 6․4 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3․1 տոկոսով: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 13․6 տոկոսով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 16․9 տոկոսով, իսկ ներմուծման ծավալը՝ 11․8 տոկոսով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 6.9 տոկոս և 9․9 տոկոսով:
Առավել բարձր է սպառողական գների աճը․ պաշտոնական տվյալներով սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հոկտեմբերը 2020թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1 տոկոս։ Մասնավորապես սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքի գները նախորդ տարվա նույն ժամանակի համեմաոտ աչել են 16 տոկոսով,
2021թ. սեպտեմբերի համեմատ գնաճը 1.4 տոկոս է եղել: Նման կտրուկ թանկացումը մեծապես պայմանավորված է եղել սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի՝ 1.5-5.2 գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 69.3 տոկոս, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2 գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գինը աճել է 10 տոկոսով։ Հագուստն ու կոշիկը մեկ տարվա ընթացքում թանկացել է մոտ 12 տոկոսով, բնակարանային ծառայությունների՝ ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ թանկացել են 1,5 տոկոսով։ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարաննե րի խնամքի ամենօրյա գործածության պարագաների գնաճը կազմել է 9,3 տոկոս։ Առողջապահության ոլորտում ծառայությու նների գնաճը կազմել է 4,7 տոկոս, տրանսպորտը թանկացել է 8,4 տոկոսով, կապը ՝ 0,8 տոկոսով։ Հանգստի և մշակույթի ոլորտում գներն ավելացել են 7,4 տոկոսով, կրթական ծառայությեևւնները՝ 1,4 տոկոսով,։ Ռեստորաններում և հյուրանոցներում թանկացումները կազմել են 3,4 տոկոս, այլ տեսակի ապրանքների և ծառայությունների գներն աճել են 4,4 տոկոսով։
2021թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.4 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1 տոկոս նվազում): Հանրապետության բոլոր քաղաքներում 2021թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-0.8 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է քաղաք Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.7 տոկոսով:
Այսինքն՝ համադրելով տնտեսության աճի արդյունքները գնաճի ցուցանիշների հետ, կարող ենք արձանագրել, որ գնաճը ավելի քան կրկնակի անգամ ավելի բարձր է եղել, քան տնտեսության աճը, հետևաբար տնտեսության աճը մարդկանց բարեկեցության վրա որևէ դրական արդյունք չի ունեցել։ Հակառակը գների բարձրացման հետևանքով մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, քան ապրում էին նախորդ տարվա ընթացքում։
Այսպիսով՝ հետպատերազմյան Հայաստանում ամեն ինչ թանկացել է, ամենաէժանը թերևս մարդու կյանքն է՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում պատերազմի և համավարակի հետևանքով ունեցած մարդկային կորուստները։

Հայկ Դավթյան

դիտվել է 2798 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am