«Պատերազմի ժամանակ մենք կորցրինք նաև մեր ռազմական էլիտար ուժին». Կարեն Վարդանյան
Պատերազմի ժամանակ մենք կորցրինք նաև մեր ռազմական էլիտար ուժին, այն տղերքին, որոնք որ ե՛ւ գիտնական էին, Հայաստանի նկատմամբ տեսլական ունեին, ե՛ւ կռվում էին: Նման համոզմունք հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: «Եթե բանակում կռվող մարդիկ մնացին, ապա մեծամասնությունը տեխնոլոգիական առումով տեսլական չունեցող մարդիկ են: Այս ոլորտում փոփոխություններ գրեթե չկան»,- ասաց Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով, իրենց ու ՊՆ-ի միջեւ համագործակցության ծավալն այսօր շատ փոքր է, բայց նախկին պաշտոնյաների ժամանակ ընդհանրապես համագործակցություն չկար:
