Սերժ Սարգսյանը դուռ չի փակել

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, որի պաշտոնավարման օրոք ստորագրվել են ցյուրիխյան արձանագրությունները, APA ադրբեջանական լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում խոսել է հայ - թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Գյուլն ասել է, որ ինքը հավատում էր հաշտության տեսլականին: «Ես հավատում էի, որ առկա վեճերը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, ես աշխատում էի այդ ուղղությամբ, համոզված լինելով, որ հարցը պետք է լուծել ոչ թե պատերազմի, այլ դիվանագիտության և քաղաքականության ճանապարհով, քանի որ հաշտությունն օգուտ կբերի բոլոր կողմերին», - նշել է Գյուլը: Թուրքիայի նախկին նախագահն ասել է նաև, որ «Անկարան երբևէ չի մերվի եղբայրական երկիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու իրողության հետ»: Գյուլի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն, «Ադրբեջանի տարածքների զավթումը» երկար է տևում, սակայն պետք է բանակցել: «Դժբախտաբար, մեծ տերությունները խնդրին պատշաճ ուշադրություն չեն հատկացրել: Ինձ համար առաջնահերթը ՄԱԿ-ի կողմից դատապարտված այդ գրավման դադարեցումն էր: Ես ամեն բան արեցի, որ խնդիրը չմնա սառեցված վիճակում, դժբախտաբար, չստացվեց»,- ասել է Թուրքիայի նախկին նախագահը ադրբեջանական գործակալությանը: Հիշեցնենք, Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունները ստորագրվեցին ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեթ Դավութօղլուն 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Լարված բանակցություններին և փաստաթղթերի բուն ստորագրման արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խավիեր Սոլանան, Ֆրանսիայի և ՌԴ ԱԳ նախարարներ Բեռնար Քուշները և Սերգեյ Լավրովը: Սակայն, հետագայում կողմերն այդպես էլ չվավերացվեցին արձանագրությունները: Արդեն 2009թ. դեկտեմբերին Սերժ Սարգսյանն` արձանագրեց, որ հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը Լեռնային Ղարաբաղի խնդրին շաղկապելու՝ Թուրքիայի փորձերը «դատապարտված են ձախողման»: Իսկ Հայոց Ցեղասպանության 100-ամյակից առաջ` 2015թ. փետրվարին Սերժ Սարգսյանը ԱԺ-ից հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացը սկսելիս մենք լիովին պատկերացրել ենք հետագա զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները: Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը և բաց թողնվեց հնարավորությունը: Արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը»: Շատերն են մոռացել մի շատ կարևոր հանգամանք. Հայոց Ցեղասպանության 100-ամյակի օրը` 2015թ. ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը թուրքական «Հյուրիեթ» թերթին ընդարձակ հարցազրույց էր տվել, որում բավական ուշագրավ շեշտադրումներ էր արել... Օրինակ, պատասխանելով հարցին`արդյոք 2009թ. հայ-թուրքական կարգավորման գործընթացն ամբողջությամբ տապալված է, նա պատասխանել էր. «Իմ իսկ նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետապնդում էր միայն մեկ պարզ նպատակ՝ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել Եվրոպայի վերջին զմռսված սահմանը՝ ապահովելով մեր ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ գոյակցությունը: Ցավոք Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները, ժխտողականության նոր դրսևորումները և Ադրբեջանի անհիմն պահանջներին հագուրդ տալու նպատակով նախապայմանների շարունակաբար արծարծումը խափանեցին այդ արձանագրությունների կյանքի կոչումը: Բոլորն էլ գիտակցում են, որ առաջին հերթին Հայաստանը կարող է նախապայմաններ ներկայացնել, բայց մենք, առաջնորդվելով տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ձևավորման տեսլականով, առայժմ դա չենք անում: 6 տարի չարդարացված սպասումներից հետո ես որոշեցի հետ կանչել դրանք խորհրդարանից: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ հայ ժողովուրդը հավերժ չի պատրաստվում սպասել, թե երբ Թուրքիայի իշխանությունները կբարեհաճեն հարմար պահ գտնել և ի վերջո վավերացնել դրանք: Ինչպես մենք չենք փակել հայ-թուրքական սահմանը, այնպես էլ մենք չենք փակել հաշտեցման դուռը: Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով, ցավոք, կորցրեցինք ընձեռված հնարավորությունը մեր ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հարցում: Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից սեփական պատմության հետ առերեսվելու և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու, ինչպես նաև հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության»: Իսկ հարցին` Հայաստանի Հանրապետությունը տարածքային պահանջներ ունի՞ Թուրքիայից, Ս.Սարգսյանը պատասխանել էր. «Հայաստանի Հանրապետությունն, իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը»: Իրականում Սերժ Սարգսյանը 2 տարի առաջ` Ցեղասպանության 100-ամյակի ճիշտ օրը բավական կարևոր մեսիջ է հղել Էրդողանին` «հայ և թուրք ժողովուրդների խաղաղ ապագայի կերտման տեսլականով առաջնորդվելու դեպքում մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության»: Այսինքն, հայ-թուրքական դուռը փակված չէ գոնե Հայաստանի կողմից: Իրավամբ գնդակը Թուրքիայի «դաշտում» է: Արձանագրությունները սառեցված են, բայց` ոչ մահացած: Ինչպիսի՞ն կլինի Էրդողանի մոտեցումը` դա ոչ ոք չի կարող կանխատեսել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am