Լեհաստանը պատրաստ է, իսկ՝ Հայաստանը՞
«ՆԱՏՕ-ն՝ Վարշավայից Բրյուսել, բարեփոխումներ Հայաստանի անվտանգության ոլորտում» թեմայով քննարկումից հետո Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին հայտարարեց, որ իրենց դռները բաց են Հայաստանի համար:«Մենք պատրաստ ենք: Մենք սպասում ենք փաստաթղթի ստորագրվելուն եւ, ինչպես արդեն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, հայ գործընկերների կողմից մենք կոնկրետ քայլերի ենք սպասում։ Մենք ակնկալում ենք ոչ թե խոստումներ, այլ կոնկրետ քայլեր»,- նշեց Եժի Նովակովսկին: Հիշեցնենք, նոյեմբեր ամսին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում ակնկալվում է, որ Հայաստանը եւ ԵՄ-ն կստորագրեն շրջանակային համաձայնագիր, և որ այն նախաստորագրվել է:
