Իշխանության գիշերային այցերը.Արարատում փողով. ճնշումներով ձայն են հավաքում

Ինչպես հայտնի է` դեկտեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արարատ քաղաքում նշանակված են ՏԻՄ ընտրություններ, որոնք պայմանավորված են համայնքների խոշորացմամբ: Նիկոլ Փաշինյանը ըստ էության որոշել է համայնքներում իր ձեռքը վերցնել իշխանությունը եւ ազատվել անցանկալի համայնքապետերից: Վերջին ամիսներին նա շրջանցելով օրենքը ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում, որպեսզի լծակները նրանց ձեռքում կենտրոնացնի, թեպետ օրենքով գործող համայնքապետերի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նրանք պետք է շարունակեն այնքան մինչեւ նոր քաղաքապետ ընտրվի: Օրերս հայտնի դարձավ, որ Արարատ համայնքի ղեկավար Հայկ Հայկյանին փոխարինեցին ժամանակավոր պաշտոնակատար Ասլան Ավետիսյանով: Վերջինս եւ իր ընտանիքը Արարատում հայտնի համբավ ունեն: Ասլան Ավետիսյանն անցնում է 2008 թվականի Մարտի 1-ի գործով, Փաշինյանի զինակիցն է, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի ընկերը: Բացի դա նա եւ իր երկու որդիները տարբեր աղմկահարույց գործերով են անցնում: 8 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով մինչ այժմ դատաքննություն է ընթանում: Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է: Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանք է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին՝ Ասլան Ավետիսյանի որդիներից մեկին: ԺՊ-ի մյուս որդին՝ Հովհաննես Ավետիսյանը մարզպետի խորհրդականն է. «Տառացի անգրագետ, Գարիկից(նկատի ունի Գարիկ Սարգսյանին) որեւէ բանով չի տարբերվում, դեռ Գարիկը խոսել սովորել էր համայնքապետ աշխատելու ընթացում, սա կոպիտ ասած անլեզու հայվան է: Սա հանցագործների ընտանիք է եւ իրավունք չունեն քաղաք ղեկավարել»,- շաբաթներ առաջ Hayeli.am-ի հետ զրույցում հայտարարել էր Գայանե Հովնանյանը: Նախօրեին վերջինից ահազանգ ստացանք, որ երեկոյան՝ 19.30-ի սահմաններում, երբ աշխատանքային օրն արդեն ավարտված է եղել, Սոցիալական ապահովության ծառայության Արարատի տարածքային բաժնի պետ Արման Առաքելյանին է այցելել Արարատի ժամանակավոր պաշտոնակատարի ավագ որդին, մազպետարանի աշխատակից Հովհաննես Ավետիսյանը եւ Արարատի ՔՊ ցուցակի , թեկնածուներից Կարեն Չեմբերջյանը, որը եւս անցնում է քրեական գործով: Ըստ մեր զրուցակցի՝ իշխանական հյուրերը բավականին երկար մնացել են պետի աշխատասենյակում, ապա ուշ ժամի միասին հեռացել պետական հիմնարկից. «Ըստ մեզ հասած աղբյուրների՝ փորձում են վարչական լծակներն օգտագործել հօգուտ իրենց թեկնածուի, իսկ մեխանիզմը լինելու է հետեւյալ կերպ՝ այցելելով սոցապ ծառայությունից օգտվող քաղաքացիներին, փորձելու են ճնշումներով, վախեցնելով, որ կզրկվեն այդ աջակցությունից, նրանցից ձայն կորզել»,- ասաց Գայանե Հովնանյանը:

Նշենք, որ վերջին օրերին լրատվամիջոցներում ՔՊ թեկնածուների մասին նմանատիպ տեղեկատվության պակաս չի զգացվում: Ակնհայտ է, որ իշխանությունը հաղթելու շանսեր չունի եւ Փաշինյանի «դաբրոյով» ՔՊ-ական թեկնածուները համատարած անցել են «մարդկանց փողով առնելու» հանցավոր մեթոդին: Օրեր առաջ Մասիսում առաջադրված «Դավիթ Համբարձումյան» ընդդիմադիր դաշինքը ահազանգել էր Դավիթ Համբարձումյանի մրցակից իշխանական թեկնածուի համար Արբաթում և Գեղանիստ համայնքում բաժանվող փողերի մասին:

Ըստ հայտարարության՝ իշխանությունները սոցիալական աջակցության անվան տակ դրամական օգնություն են տրամադրում Մասիսի գյուղերի բնակիչներին, ընդ որում՝ հենց այդ համայնքի ղեկավարների կողմից, որոնք ընդգրկված են «ՔՊ» ավագանու ցուցակում։
Իրավապահներից ու ԿԸՀ-ից արձագանքներ, բնականաբար, չեղան, ինչն էլ նպաստավոր պայմաններ ստեղծեց նոր գումարներ բաշխելու համար: Նախօրեին Արտաշատում «ՔՊ»-ական քաղաքապետի թեկնածուն Կառլեն Մկրտչյանն է բաժանել մինչև 600 դոլար՝ իր ենթականերին՝ պրեմիայի անվան տակ, նա համայնաքպետի ժամանակավոր պաշտոնակատարն է: Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն դրամի պարգևավճար է ՏԻՄ ընտրություներից առաջ բյուջեի հաշվին նվիրել մարդկանց ՔՊ-ական թեկնածուն:
Մինչդեռ Առուշ Առուշանյանը եւ Սյունիքի մնացյալ համայնքապետերն ամիսներ շարունակ հենց այն բանի համար են կալանավոված, թե իբր ընտրություններից առաջ սոցիալական աջակցության անվան տակ գումարներ են տրամադրել մարդկան ու ուղղորդել Հայաստան դաշինքի օգտին:

Անի Սահակյան

դիտվել է 1381 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am