Հայկական կողմին նոր զիջումներ են պարտադրելու․ Սոչիի տապալումը

Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը որևէ դրական տեղաշարժ չապահովեց։ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած նոր փաստաթղթում նշվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։

<<Մենք նշել ենք ռուսական խաղաղապահ համակազմի կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։
Մենք պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանել դեպի ԱՀ-ի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը` Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ՝ կողմերի խնդրանքով:
Մենք բարձր ենք գնահատել Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։
Մենք ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման շահերից ելնելով>>,- նշվում է հայտարարության մեջ։

Ոչ մի խոսք չկա ռազմագերիների վերադարձի, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման, Արցախի կարգավիճակի հետագա քննարկման և Ադրբեջանի կողմից անընդհատ հրահրվող ռազմական սադրանքների անթույլատրելիության մասին։ Ադրբեջանն ըստ էության չի կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի պահանջները։ Մասնավորապես չի վերադարձրել ռազմագերիներին, մինչդեռ նոյմեբերի 9-ի փաստաթղթով գերիները պետք է վերադարձվեին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Ավելին՝ անցած մեկ տարվա ընթացքում Բաքվի ռազմական ոտնձգությունների հետևանքով հայկական կողմը նոր զոհեր է ունեցել, ունենք նաև գերեվարվածներ։ Նոյեմբերի 9-ի պայմանավորվածության մյուս կարևոր կետերից մեկն այն էր, որ հայկական և ադրբեջանական զորքերը պետք է մնային այդ պահին իրենց գտնված դիրքերում՝ մինչև որ ավարտին կհասցվեր հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան և դելիմիտացիան։ Սակայն Ադրբեջանը չի պահպանել այդ կետը, և Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 41 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել։ Ավելին՝ նոյեմբերի 16-ին ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակմամբ փաստացի պատերազմական հարձակում է իրականացրել ՀՀ արևելյան ուղղությամբ՝ կիրառելով հրետանի և զրահատեխնիկա։ Հայաստանը գտնվել է մեկօրյա պատերազմի մեջ, ընդ որում մեր այդ օրվա կորուստները մինչ օրս պաշտոնապես հայտարարված չեն։ ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարության համաձայն՝ ունցել ենք 13 գերեվարված, 24 անհետ կորած։ Ավելի ուշ հայտարարվեց 6 զոհի մասին, իսկ Սոչիի հանդիպումից առաջ Բաքուն վերադարձրեց երեք գերեվարված զինծառայողի։ Մնացած գերիների խնդիրը դեռ լուծում չի ստացել, անհետ կորածների ճակատագիրը մնում է անհայտ։

Նոր թղթի մեջ գերիների վերադարձի և անհետ կորածների մասին որևէ բառ գրված չէ, ինչը նշանակում է, որ Ալիևը, կշարունակի օգտագործելով գերիների գործոնը, ճնշումներ բանեցնել և հայկական կողմին նոր զիջումներ պարտադրել։ Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, որի հանմար հանձնաժողով է ձևավորվելու, ապա այստեղ վճռական է լինելու ռուսական կողմի դերը։ Վստահաբար կարելի է պնդել, որ Ալիևը զուգահառեբար կշարունակի ռազմական նոր ոտնձգություններով էլ ավելի շատ տարածքներ օկուպացնել։ Այդ տարածքներից հետագայում ադրբեջանական զինուժը ինքնակամ չի հեռանա՝ սա միանշանակ է։ Եվ կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը այս համատեքստում կլուծվի Ալիևի պահանջով՝ միջանցքի ձևաչափով։
Առայժմ փաստենք, որ Սոչիում ընդամենը արձանագրվեց հակամարտության շարունակության փաստը, քանի որ Ալիևը չի պատրաստվում հրաժարվել իր օրակարգից։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4922 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am