Լավ լուր՝ Գագիկ Սուրենյանից
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. "Օրհնվի վաղվա օրը, երբ սառը հոսանքները կհասնեն Հայաստան: Մեռանք...": Նշենք, որ ԱԻՆ հիդրոմետի կանխատեսումներով՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:
