Ի՞նչ պայմաններում է խափանվել «Լունապարկում» գործող կարուսելը
«Լունապարկ» մանկական զբոսայգու կարուսելներից մեկը նախօրեին տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչի հետևանքով ներսում գտնվողները ցավեր են ունեցել։ «Ընթացքում՝ առաջին պտույտից հետո կարուսելի մեջ գտնվողներից մեկը վախեցավ, ձեռքով արեց, քանի որ առաջին պտույտը եղել էր, չկարողացանք կանգնեցնել», - «Aysor.am»-ի թղթակցի հետ զրույցում ասաց կարուսելի պատասխանատուն։ Երկրորդ պտույտի ժամանակ արդեն կարուսելն արգելակել են, ինչի հետևանքով էլ, աշխատակցի խոսքով, «վալը կտրեց ու ստեղծվեց էդ իրավիճակը»։ Մանրամասները՝ այստեղ.
