ԱՄՆ-ում 5-ամյա հայ փոքրիկի սպանության համար երեխայի հորը 25 տարվա ազատազրկում է սպասվում (տեսանյութ)
Հարավային Փասադենայի բնակիչ 35-ամյա Արամազդ Անդրեասյանը մեղադրվում է 5-ամյա որդու սպանության մեջ: Հիշեցնենք, որ երեխայի դին հայտնաբերել են հունիսի 30-ին: Այս մասին գրում է «Daily News»-ը: Հայրն իրեն մեղավոր չի ճանաչում և եթե մեղադրանքները հաստատվեն, ապա Անդրեասյանին 25 տարվա ազատարկում է սպառնում։ Մեղադրող կողմի խոսքով, Անդրեասյանը որդուն սպանել է՝ կնոջը վերադարձնելու նպատակով։
