Կես ժամ ավել այս կապիտուլյանտին չի կարելի թողնել իշխանության. Արտակ Զաքարյան (video)
Օրերս առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմ չէր սկսվի:
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանին հարց ուղղեց՝ այսինքն, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը Ղարաբաղը տվող էր, բայց տալու ձևը չգտա՞վ, Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը Ղարաբաղը տվող էր, բայց այդպես էլ չկարողացավ տա՞լ, կամ Սերժ Սարգսյանի կառավարությունը տվո՞ղ էր:
