Սոչիի հանդիպումից առաջ Պուտինը Երևան և Բաքու բանագնացներ գործուղեց. Քարտեզ է մշակվում

Վաղը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ երեկ Երևանում էր ռուսական պատվիրակությունը: Ռուսաստանի փոխվարչապետ, Հարավային Կովկասում ճանապարհների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսեյ Օվերչուկն ու ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն բանակցում էին Նիկոլ Փաշինյանի հետ:

Ի դեպ, ռուսական պատվիրակությունը նախ հանդիպեց՝ Ադրբեջանի, ապա Հայաստանի իշխանությունների հետ:

Պաշտոնական Երևանի հաղորդմամբ` Նիկոլ Փաշինյանը, Ալեքսեյ Օվերչուկը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներին և Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքին:
Մինչ այդ, այսօր ավելի վաղ Օվերչուկին և Ռուդենկոյին Բաքվում ընդունել էր Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվի հաղորդմամբ` կողմերը նույնպես մտքեր են փոխանակել եռակողմ հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ: Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ալեքսեյ Օվերչուկին տարածաշրջանի ապաշրջափակման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար: «Նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորինս արագ բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանը և տնտեսական զարգացմանը»,- հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը։

Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումից բացի, Ալիևը ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է վերջին պատերազմի հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռուսական ընկերությունների գործունեությանը, ապրանքաշրջանառության ավելացմանը և փոխադարձ ներդրումներին վերաբերող հարցեր:

Սոչիում վաղը կայանալիք եռակողմ՝ Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման գլխավոր հարցերից մեկը, կասկած չկա, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը կարող է դառնալ, որի շուրջ, Երևանն ու Բաքուն լուրջ տարաձայնություններ ունեն։

Ադրբեջան մեկնելուց առաջ՝ այս ամսվա սկզբին, Ռուսաստանի փոխվարչապետը, հիշեցնենք, որ Երևան էր այցելել և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հրապարակավ անդրադարձել բացվելիք ճանապարհների նկատմամբ վերահսկողության խնդիրներին։ «Ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանում են այն երկրները, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները», - այդ հանդիպման ժամանակ ասել էր նա:

Դրանից մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի արտգործնախարարությունն էր մանրամասներ հրապարակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի միջև արդեն շուրջ կես տարի շարունակվող դռնփակ հանդիպումներից։ Մոսկվան, մասնավորապես, հայտարարել էր, թե հանդիպումների 8-րդ փուլի արդյունքում զեկույց է ներկայացվել, որտեղ նկարագրված են երկաթուղային և ավտոմոբիլային կոնկրետ ուղիներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունը վերականգնելու համար։ «Այդ ուղիները ելք կունենան հարևան երկրներ, ինչը կբարձրացնի տարածաշրջանի տարանցիկ գրավչությունը և լրացուցիչ ներդրումներ կբերի։ Ռուսաստանի և Հայաստանի համար բացվում են լրացուցիչ հեռանկարներ՝ իրականացնելու «Հյուսիս-Հարավ» միջազգային հաղորդակցության ծրագիրը»,- նշել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը։

Անդրադառնալով այսպես կոչված` «Զանգեզուրյան միջանցքի» շուրջ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել էր՝ եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները պայմանավորվել են, որ բոլոր ապաշրջափակվող և նոր ստեղծվող տրանսպորտային ուղիները պետք է գործեն այն պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, որի տարածքով դրանք անցնում են:

Այսպիսով, վաղը տարածաշրջանի ապաշրջափակման հարցը կքննարկվի Սոչիում: Կրեմլը հայտնել էր, որ հենց այդ հարցն է լինելու եռակողմ հանդիպման հիմնական թեմաներից մեկը։ «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ` Մոսկվան նախաձեռնել է եռակողմ փաստաթղթի ստորագրում, սակայն հայտնի չէ՝ արդյոք այն կներառի նաև տրանսպորտային հաղորդակցության վերաբերյալ հստակ դրույթներ։

Ռուսաստանյան «Коммерсантъ»-ն անդրադառնալով Սոչիում կայանալիք եռակողմ բանակցություններին, իր հերթին գրել է. «Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կատարի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Բաքվի բոլոր պահանջները: Այդ պահանջների թվում է միջանցքի արտատարածքային կարգավիճակը։ Նման ելքը Հայաստանի վարչապետի համար քաղաքական ինքնասպանություն կլինի, և Երևանում էլ ավելի մեծ բողոքի ակցիաներ կհրահրի։ Ինքը՝ պարոն Փաշինյանը դա, կարծես, շատ լավ հասկանում է»։ Լրատվամիջոցը հավելում է, թե միջանցքի հարցում Փաշինյանը դեռ կոշտ դիմադրություն է ցույց տալիս: Ինչ վերաբերում է Փաշինյանի ասուլիսին, «Коммерсантъ»-ը գրում է․ «Փաշինյանը փորձեց հանգստացնել Հայաստանի քաղաքացիներին` հայտարարելով, թե Երևանը միջանցքի տրամաբանությամբ հարցեր չի քննարկում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4409 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am