Պաշտոնի «սատկած» թրքահպատակը

Իրանի իսլամական հանրապետությունում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Քաղաքական տասնամյակների կենասփորձով 70-ն անց Թումանյանը. Հայաստանը օտար պետությունում ներկայացնող, ըստ էության պետության շահերի պաշտպան նշանակված սույն անձը, փաստորեն, այնքան թրքամետ է, այնքան ապազգային, որ կարող է այս իրավիճակում, երբ շունը Փաշինյանի ձեռքից հաց չի վերցնի, համաձայնել նրա առաջարկին եւ ըստ ամենայնի կիսել պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ արել է՝ Արցախի հանձնում, հազարավոր զոհեր, տասնյակ գերիներ ու անհետ կորածներ, անտուն քաղաքացիներ, ինչես նաեւ Հայաստանի մաս-մաս հանձնում:

Սա մարդկային տեսակի հարց է եւ ըստ էության պարոն Թումանյանն էլ այն մարդկանց դասին է պատկանում, որոնք համարում են, որ իրենք առանց պաշտոն զրո են, ոչնչություն : Ասենք ինչպես ԱԻՆ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանն է, որ տոչորված էր Նիկոլ Փաշինյանով եւ նրա բացած նոր հնարավորություններով: Ոչինչ, որ մարդը իր ողջ գիտակից կյանքում պաշտոններ էր զբաղեցրել, ոչինչ, որ ապահովված էր, ոչինչ, որ մի քանի թիմ էր փոխել, կարեւորն անպաշտոն չմնալն էր: Այս տեսակի համար չկան սկզբունքներ, գաղափարներ, սրբություններ, անգամ իրենց ապահով ներկան, անցյալի հարուստ կենսափորձը չեն զսպում թրքահպատակի ձեռքից պաշտոն վերցնելու գայթակղությունը:
Այսպիսով՝ Արտաշես Թումանյանը 1999-2000 թթ. եղել է ԱԳ առաջին փոխնախարար, համարվում է Ռոբերտ Քոչարյանի կադրը, եղել է երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավարը՝2000-2006թթ-ին, ավելի վաղ՝ պատգամավոր, հարկայինի պետ։ Սակայն երբ փորձեց սեփական կուսակցությունը ստեղծել, Ռոբերտ Քոչարյանի վրդովմունքը հարուցեց, և դա դարձավ պաշտոնանկության պատճառ։ 2015-ին Սերժ Սարգսյանը նրան նշանակեց Իրանում ՀՀ դեսպան: Նա հանդիսացել է նաև «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ:

Որպեսզի տեսանելի լինի այս մարդու գաղափարական այլասերվածության աստիճանը, հիշեցնենք, որ 2003թ. խորհրդարանական ընտրություններում ազգայնական ՀՅԴ-ի համամասնական ցուցակի առաջին եռյակում հայտնված քաղաքական գործիչ Թումանյանը երեք տարի անց եվրոպական ինտեգրացիա ու գլոբալիզացիա էր քարոզում իր նոր «Նոր երկիր» կուսակցության առաջնորդի կարգավիճակում: Այդ օրերի մամուլից ներկայացնում ենք պատառիկ. «Եթե ինձ հարցնեն՝ ինչու՞ հենց Եվրոպա, ես կասեմ՝ հապա ու՞ր, եթե ոչ դեպի Եվրոպա: Համենայն դեպս, եվրոպական ուղղությունն անվտանգ է, ուր ինտեգրվելու դեպքում հյուսիսային, արեւելյան կամ արեւմտյան ուղղությունները մեր նկատմամաբ առանձնապես քաղաքական խանդի առիթներ չեն ունենա»:
Իսկ Եվրոպային արժանանալու համար մեր երկրում պետք է գործեն ժողովրդավարական սկզբունքներ, չլինեն ընտրախախտումներ, հասարակական կարծիքի ուղղորդումներ, որոնց մասին Արտաշես Թումանյանն ասաց, թե բազմաթիվ են եղել:

Անի Սահակյան

դիտվել է 6143 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am