Հետաքրքիր մանրամասներ Փաշինյանի և համայնքապետերի հանդիպումից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո Սյունիքի մարզի համայնքապետերը ոչ թե հուզող հարցերի պատասխաններն ու սահմանի անվտանգության երաշխիքներ են ստացել, այլ հակառակը՝ է՛լ ավելի են խճճվել, տագնապել ու տարակուսել՝ ինչ է լինելու Սյունիքի հետ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մարզի որոշ համայնքապետեր (ցանկությամբ անունները չենք հրապարկում) նշեցին, որ նախքան հանդիպումը կառավարության շենքում համայնքապետերին նախ ոտքից-գլուխ զննել-ստուգել են, ապա բոլորին հավաքել հանդիպման համար նախատեսված սենյակում ու հրահանգներ տվել՝ հատուկ ընդգծելով, որ երբ Փաշինյանը ներս մտնի, պարտադիր ոտքի պետք է կանգնեն։ Հանդիպման նպատակը մարզի շուրջ առկա իրավիճակն էր։ Որեւէ կոնկրետ բան, սակայն, չի ասվել կամ ներկայացվել: Տեղեկացանք, որ Փաշինյանը հիմնականում ասել է այն, ինչ նախօրեի 2.5-ժամանոց հարցուպատասխանի ժամանակ:

«Տպավորություն էր, որ որպես երկրի վարչապետ՝ Փաշինյանն ուղիներ չունի այս իրավիճակից դուրս գալու համար»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետերից մեկը։ Բայց ընդհանուր հաշվով այնպիսի տպավորություն է եղել համայնքների ղեկավարների մոտ, որ գործարկվում է նույն՝ Արցախի հարցի սցենարը: Փաշինյանը ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ համայնքապետերի մոտ հայտարարել է, թե Ադրբեջանը միջանցք է ուզում, ընդ որում՝ արդեն Մեղրիի մոտով, իսկ ինքը չի տալու միջանցք, նրանք էլ սպառնում են ուժով բացել այդ միջանցքը:

«44-օրյա պատերազմից հետո, երեւի հիշում եք, վարչապետն ասում էր, թե Ադրբեջանը 7 շրջաններն էր ուզում, բայց ես հո Արցախ հանձնող չե՞մ, դրա համար էլ պատերազմով եկան, 7 շրջաններն էլ Հադրութն ու Շուշին էլ հետը վերցրեցին: Տպավորություն է, որ նույն սցենարով այժմ էլ «միջանցք չեմ տալու, ես միջանցք տվող չեմ» հայտարարությունն է անում, ինչը շատ ծանր կարող է նստել մեր վրա»,- նշեց «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակից համայնքապետերից մեկը: Մեծ հաշվով համայնքապետերը երեկվա հանդիպումը անկարող ղեկավարի հանդիպում էին որակում։

«Անհասկանալի էր, թե, որպես ղեկավար, ինչ է անում Փաշինյանը վտանգները վերացնելու համար: Նա չպետք է ընկնի, մտածի, թե ժողովուրդն իրեն ինչ կասի, պետք է իրավիճակը ռեալ գնահատի ու լուծումներ տա՝ ժողովրդի հետ անկեղծ խոսելով։ Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր, թե ինչ կարող է լինել, դրան զուգահեռ՝ ներկայացնում էր նաեւ լուծումը։ Բայց հիմա, փոխանակ լուծում առաջարկելու, մեզ բոլորիս «տղայականով» համոզում է, թե հանձնող տեսակ չէ»,- վրդովմունք արտահայտեց մեկ այլ համայնքապետ։

Այս տագնապալի իրողությունների կողքին էլ տեղեկանում ենք՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում տեղի է ունեցել Թյուրքալեզու պետությունների համագորածակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովը, ինչի ժամանակ անդամ պետությունների՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել, որտեղ ընդգծում են Զանգեզուրի միջանցքը՝ որպես Անդրկասպյան Միջազգային Արեւելք-Արեւմուտք Միջին Միջանցքի շրջանակներում կապի բարելավման համար ձեւավորվող հնարավորություն, եւ կոչ են անում անդամ պետությունների համապատասխան իշխանություններին աջակցել Ադրբեջանի Հանրապետության կառավարության ջանքերին՝ դրա շուտափույթ գործարկման համար:

Թուրքական խորհրդի անդամների համար միջանցքի հարցը, փաստորեն, գերխնդիր է։ Նրանք բոլորը, հանուն նույն գաղափարի, կարող են միավորվել՝ ընդդեմ Հայաստանի։ Իսկ մենք ու՞մ ունենք որպես դաշնակից. հարցին երեկ հստակ որեւէ պատասխան չի հնչել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1210 անգամ
Լրահոս
Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am