Այո, Ադրբեջանը պետք է ստանա ճանապարհ. Փաշինյան (video)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե աշխատանքային մակարդակում երբեք Ադրբեջանից միջանցք արտահայտություն չեն լսել:
«Ադրբեջանի շանտաժի քաղաքականությունն է, անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» ու ասում են՝ եթե միջանցք չտաք, մենք պատերազմով միջանցքը կստանանք: Այս փաստը պետք է դնենք միջազգային հանրության աչքի առաջ», - ասուլիսի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:
Նա նշեց, թե սա պետք է ի ցույց դնեն որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որն էլ պետք է գնահատականի արժանանա:
